22:06 27.06.2019
Հայտնի ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոյի եթերում խոսել է հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: Հիշեցնենք, որ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, հիմք ընդունելով ՌԴ նախկին պատգամավոր Իլդար Սամիևի ցուցմունքները: Ի դեպ, Սամիևը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ: Սոլովյովը կասկած է հայտնել գործի իրավաչափության առումով:
«Անհասկանալի է, թե ինչու են խորամանկ քննիչները միայն մեկին ձերբակալել: Հավանաբար որոշել են գումար աշխատել և՛ մեկի, և՛ մյուսի միջոցով: Չեմ կարծում, որ գործը հենց խարդախությանն է առնչվում: Բոլորն են հասկանում, որ սա ուղղակի միջոց է կողմերից մեկի վրա ճնշում գործադրելու համար, ինչը ուղղակի քաղաքավարի չէ»,- ասել է Սոլովյովը:
Մեկնաբանն ավելացրել է, որ այս պարագայում «ռուսական տեխնոլոգիան» է գործի դրվել: Սոլովյովը չի բացառել, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է մեղավոր լինել, սակայն նշել է, որ սխալ է հարցին պետական ճնշումների միջոցով լուծում տալը:
21:36 16.08.2025
Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին, սակայն այն պայմանով, որ դա կապված չլինի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երաշխիքների նման ձևաչափը առանց Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության կհամապատասխանի Ռուսաստանին։ Ավելի վաղ CNN-ը հայտնել […] ...
21:17 16.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 469 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 28.6 կմ խորության վրա։ Ավերածությունների, տուժածների մասին չկան տեղեկություններ: ...
21:00 16.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7, 7/1 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի […] ...
20:55 16.08.2025
Օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...
20:53 16.08.2025
Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներինՄիացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...
20:47 16.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհըՕգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...