Ցույցը ցրելիս հնարավոր խախտումների բացահայտման դեպքում Վրաստանի ՆԳ նախարարը պատրաստ է իրավական պատասխանատվություն ստանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ցույցը ցրելիս հնարավոր խախտումների բացահայտման դեպքում Վրաստանի ՆԳ նախարարը պատրաստ է իրավական պատասխանատվություն ստանձնել

19:05 30.06.2019

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն, այդ թվում՝ իրավական, եթե հետաքննությունը բացահայտի հունիսի 20-21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանության կողմից թույլ տրված համակարգային խախտումներ:

«Եթե ոստիկանության գործողություններում կբացահայտվեն համակարգային խախտումներ, Ձեր խոնարհ ծառան կհրաժարվի պաշտոնից և կկրի պատասխանատվություն, այդ թվում՝ իրավական»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարը:

Նա նաև բացատրություններ է տվել ռետինե փամփուշտների օգտագործման վերաբերյալ, որոնցից տուժել էին տասնյակ մարդիկ, երկուսը՝ կորցրել տեսողությունը: Նախարարը վստահեցրել է, որ ոստիկանությունը հունիսի 21-ի գիշերը Վրաստանում արգելված ռետինե փամփուշտներ չի օգտագործել, թեև ակցիայի մասնակիցները պնդել են, որ ոստիկանները նպատակաուղղված կրակում էին մարդկանց դեմքին:

«Բոլոր հատուկ սարքավորումները կիրառվել են՝ համապատասխան վրացական օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին: Դրանք օգտագործվում են տարբեր իրավիճակների համար: Տարբեր է նաև դրանց կիրառման տեխնիկան։ Գոյություն ունի նաև դրանց կիրառման չափանիշ: Խախտվել է դա, թե ոչ՝ կորոշեն մասնագետները», – ասել է  Գախարիան:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի իրադարձությունների ժամանակ տուժել էր 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

Ուժի չարաշահման հետ կապված հետաքննության ժամանակ 10 ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Գախարիայի խոսքերով՝ ոստիկանությունը շատ ցուցարարների հետ միասին կարողացավ պահպանել քաղաքացիական կարգը, երկիրը փրկեց մեծ վտանգից:

«Սա է նախարարության հիմնական գործառույթը և հիմնական քաղաքական պատասխանատվությունը», – հավելել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP