21:45 29.06.2019
Թբիլիսիում խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների գլխավորությամբ բողոքի բազմահազարանոց ակցիա է ընթանում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ: Բողոքի ակցիաներ են ընթանում Վրաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ուղիղ 10 օր առաջ հանրությունը բողոքում էր ռուս պատգամավոր, ռուսական կողմից աբխազական պատերազմի մասնակից Սերգեյ Գավրիլովի նախ՝ Վրաստանում, ապա նաև խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնվելու դեմ: Իրավիճակն ավելի սրվեց, երբ ընդդիմադիր «Ազգային շարժման» պատգամավոր Նիկա Մելիան ակցիայի մասնակիցներին խորհրդարանը գրոհելու կոչ արեց: Սահմանադրական կարգը պահպանելու համար ոստիկանությունը կիրառեց ռետինե փամփուշտներ:
240 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվեց հիվանդանոցում: 3 երիտասարդ կորցրեց աչքը, վիրավորվեց նաև հայ տղամարդ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ 46-ամյա Դավիթ Գրիգորյանը գտնվում է Թբիլիսիի տարածաշրջանային հիվանդանոցում: Երեք օր բժիշկները չէին կարողանում նույնականացնել հիվանդին, մինչ ընտանիքի անդամները շարունակում էին նրա որոնումները: Գրիգորյանը վիրավորվել էր գլխի շրջանում: Բժիշկները բարդ նեյրովիրահատություն և աչքի բիբի բարդ վիրահատություններ իրականացրեցին:
Տարածաշրջանային հիվանդանոցի տնօրեն Նաթիա Նուցուբիձեի խոսքերով՝ այսօրվա դրությամբ նրա վիճակը բարելավվել է:
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...
16:03 10.07.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...
16:00 10.07.2025
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:50 10.07.2025
6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանըԳործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...