21:24 29.06.2019
«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից:
SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի ժամանակ ինչ է ասել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
«Դա ոչ պրոֆեսիոնալ պնդում է, խոսում է ասեկոսների մակարդակի մասին, քանի որ ուսումնասիրություններ չեն կատարվել: Պարզ է, որ մարդու միջամտությունն ազդեցություն ունի, կարևոր է, թե ինչ ազդեցություն ունի այդ ազդեցությունը: Հիմա էդ մակարդակը պարզելու համար կատարվում է մոնիթորինգ: Էսօրվա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա ազդեցություն, բայց ոչ էն մակարդակը, որը բերում է ծաղկման ամբողջ լճում: Եվ, պարզ է, որ էս տարվա ծաղկումը կապ չունի դրա հետ»,- ասել էր Բարդուխ Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ծաղկման գլխավոր պատճառ է լճում ֆոսֆորի քանակի ավելացումը:
«Դե, դա ասելով չի, որ չկա, մոտ օրերս ես կտեղադրեմ համապատասխան նյութ՝ սկսած նրանից, թե ինչպես են նրանք ստացել շրջակա միջավայրի փորձաքննությունը, ինչպես պետք է սկսեին և այլն: Պարզ պետք է դառնա, որ Սևանի մասով մենք անտեսել ենք ամեն ինչ՝ սկսած օրենքից, վերջացրած կառավարման քայլերով, որոնք անհրաժեշտ են Սևանը առողջացնելու համար, բայց մենք ավելի շատ զբաղվել ենք այլ բաներով: Հիմա անհրաժեշտ է քայլեր անել»,- ասաց Ղազարյանը:
Ի դեպ, վերջերս ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրկ Գրիգորյանը հարցին պատասխանելով ասել է, որ չի բացառում, որ ցանցավանդակները կարող են հանվել լճից.
«Կոնցենտրացիաները, որոնք առաջանում են այդ ցանցավանդակային տնտեսությունից, եթե մասնագետները կհամարեն խնդրահարույց, ապա որևէ խնդիր չենք տեսնում դրանց հեռացման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խնդիրը միայն ցանցավանդակների մեջ չէ:
Ֆոսֆորի մեծ արտահոսք կա նաև տարածքում գործող ռեստորաններից, քաղաքային ու գյուղական բնակավայրերից, որտեղ նաև անասնապահությամբ են զբաղվում:
Հիշեցնենք, որ Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-400 մետր հեռավորության վրա ցանցավանդակներ են տեղադրվել լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար:
Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականություն է դառնում 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՝ Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը, ուստի 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին:
Բնապահպանները, սակայն, անհանգստացած են, որ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է խնդրահարույց լինել:
Ռիսկերից սրանք են առանձնացնում.
• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում
• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ
• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում
• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:
Այս ռիսերի մասին գրված է նաև «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում», որը փորձաքննություն է անցել 2017թ.::
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...