«Ռոսսելխոզնադզորը» տուգանել է կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծած հայկական ընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

«Ռոսսելխոզնադզորը» տուգանել է կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծած հայկական ընկերությանը

13:32 01.07.2019

Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»:

«Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի դրանից՝ ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» օրենքի խախտում է:

Ներմուծողը տուգանվել է 30 հազար ռուբլու չափով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

12:54 04.05.2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հիմա Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններն են իրականացվում Ռուսաստանի սահմանների մոտ։ ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», որը, ի դեպ, […] ...

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել

12:34 04.05.2024

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսե․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կիսվել տեսանյութով։ ...

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

12:27 04.05.2024

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, շաբաթ օրը գրել է Figaro թերթը։ «Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին, էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վրաերթի է ենթարկել հեծանվորդին Փարիզի վեցերորդ շրջանում։ Հեծանվորդը անցնելիս է եղել կարմիր լույսի տակով, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր […] ...

Կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է գրանցվել Բելգորոդի շրջանի գյուղերից մեկի վրա

11:42 04.05.2024

Կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է գրանցվել Բելգորոդի շրջանի գյուղերից մեկի վրա

Ուկրաինայի Զինված ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Բելգորոդի շրջանում գտնվող Վերգիլևկայի վրա, զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Բելգորոդի շրջանի Վերգիլևկա գյուղը հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից կամիկաձեի անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, զոհեր չկան»,- գրել է նա։ Գլադկովը հավելել է, որ հարձակման […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կմեկնի Կահիրե՝ Գազայի հարցով «համաձայնության հասնելու»

11:09 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կմեկնի Կահիրե՝ Գազայի հարցով «համաձայնության հասնելու»

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ իսրայելական կողմի հետ բանակցություններն ավարտելու մտադրությամբ։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը ուսումնասիրել է ստացված հրադադարի առաջարկը, դրական է արձագանքել դրան և մեկնում է Կահիրե՝ համաձայնության հասնելու համար», – […] ...

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 14 մարդ է զոհվել

10:56 04.05.2024

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 14 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի Հարավային Սուլավես նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։ «Հարավային Սուլավես նահանգի Լուվու շրջանում ջրհեղեղի և սողանքների հետևանքով 14 բնակիչ է զոհվել», – մեջբերում է պորտալը  աղետների կառավարման գործակալության խոսնակ Աբդուլ Մուխարիին: Ըստ Detik-ի՝ ավելի քան 100 տուն լուրջ վնաս է կրել, 42-ը քանդվել են, […] ...

BACK_TO_TOP