Акела промахнулся. Սասուն Միքայելյանը փակագծեր է բացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Акела промахнулся. Սասուն Միքայելյանը փակագծեր է բացել

12:55 01.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես պատգամավորական մանդատը վայր դնելուն, այնպես էլ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։

«Սկսենք Ռոմանոսից։ Ուրեմն Ռոմանոսը՝ որպես մարզի երիտասարդ, գործունեություն էր ծավալում, էնտեղ շտաբ եմ ես վերցրել, նշանակել եմ իրեն շտաբի պետ, էդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո բերել եմ ինձ օգնական ու շարունակական։ Ուրեմն էս վերջերս մի հատ հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որ դիպուկ էսօրվա իրավիճակի մասին ա՝ կապված Ռոմանոսի հետ»,- ասաց Սասուն Միքայելյանն ու ռուսերենով պատմեց անեկդոտը:

«Եվ դրանից հետո, չգիտեմ, վերցնենք Աբովյանի ընտրությունները, որ ասում ա՝ Միքայելյան Սասունը չի մասնակցել , դրա համար ենք պարտվել, պատվե՞լ, էն Մաուգլիի միջի շակալի պես Акела промахнулся.

Ուրեմն ի՞նչ ա եղել Աբովյանի ընտրությունների հետ կապված, թեկնածությունն է առաջարկվել իր կողմից, այսինքն՝ ինքն ուզեցել ա մարզում դառնա դեմք (Ռոմանոս Պետրոսյանի մասին-խմբ.), ես էդ թեկնածուին դեմ եմ քվերակել, չեմ խառնվել ընտրություններին, այսինքն՝ պահել եմ ՔՊ կարգուկանոնը։ Պլյուս դրան՝ ես ասել եմ, որ ճանաչում եմ ներկայիս գործող քաղաքապետին …

Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա և էն քաղաքապետներից մեկն ա, որ բյուջեն կատարել ա 104-105 տոկոսով, այսինքն` բյուջեն գերակատարել ա։ Էս ա եղել ընդհանուր իրավիճակը…

Ես չեմ խառնվել, ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, սկ Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով»,- հավելեց Սասուն Միքայելյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP