21:55 02.07.2019
Վրաստանի նախկին նախագահի ու նրա տիկնոջ հայտնվելը բողոքի ակցիաներին անակնկալ է եղել հայրենակիցների համար:
Մակա Չիչուան ամուսնուց առաջ էր հայտնվել ցուցարարների շարքերում: Հազիվ զգացմունքները զսպելով՝ նա իր աջակցությունն էր հայտնել հունիսի 21-ի արյունոտ գիշերվա ժամանակ տուժած երիտասարդներին ու նրանց հարազատներին:
«Կապ չունի՝ արվեստագե՞տ ես, քաղաքական գործի՞չ, թե՞ շարքային քաղաքացի: Չես կարող դիտորդի դերում հայտնվել, երբ ականատես ես լինում սեփական քաղաքում անմեղ մարդկանց թափված արյան, վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում հայտնված, հաշմանդամ դարձած երիտասարդների, աչքից զրկված պատանիների… Ծանր տեսարան էր: Դժվար է պատկերացնել ծնողի վիճակը, ով խաղաղ ցույցի դուրս եկած զավակին կարող է տեսնել նման վիճակում: Ցանկանում եմ դիմել Ձեզ ու ներողություն խնդրել, որ նախորդ օրերին չկարողացա միանալ ձեզ, կանգնել Ձեր կողքին»,- հայտարարել է Վրաստանի նախկին առաջին տիկին Մակա Չիչուան՝ ցույցերի 4-օրը Ռուսթավելու պողոտայում:
Տուն վերադառնալով՝ արվեստագետն իր զգացմունքները մեկ գիշերվա ընթացքում արտահայտել է բանաստեղծությամբ, հաջորդ օրը Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլիի աջակցությամբ՝ վերածելով երգի: Ահա հատված բանաստեղծությունից.
Պետական դրոշները մեր փռեցին թշնամու առջև,
Հայրենասերների արյամբ ներկված դրոշները
Կտոր-կտոր արած լցրեցին ժողովրդի գլխին,
Հանեցին աչքներն ու խոշտանգեցին:
Որտեղ ճշմարտությունն է, այնտեղ մեր ձայնն է,
ու դրա համար քարկոծեցին մեզ:
«Երբ նման ճգնաժամային իրավիճակ է, առաջնայինը երկրորդականից հստակեցվում, տարանջատվում է: Առաջնահերթություն է համարվում հայրենիքիդ պաշտպանությունը»,- ասել է երգի համահեղինակ, նախկին պետպաշտոնյան՝ ցավով արձագանքելով հունիսի լույս 21-ի իրադարձություններին:
Կնոջից հետո ցուցարարներին է միացել նաև Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Դիմելով ցուցարարներին՝ ասել է. «Այստեղ՝ հրապարակում, տիրում է ճշմարտությունն ու ուժը: Այստեղ է Վրաստանի պայծառ ապագայի երազանքը: Շատ կարևոր է, որ դուք պաշտպանեք Ձեր իրավունքները»:
Ապա դիմելով Վրաստանի միջազգային գործընկերներին՝ նախևառաջ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, որոնք հաճախ հանդիմանել են Վրաստանին, թե Ռուսաստանը հաղթում է գաղափարական պայքարում, առաջարկել է գալ ու տեսնել «Նոր Վրաստանը», որպեսզի հասկանան՝ ինչպես պայքարել ռուսական «փափուկ ուժի» դեմ:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...