19:30 03.07.2019
Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ամռան կեսին գրանցվել է ձմեռային ջերմաստիճան: Հայ-վրացական սահմանի` Հայաստանի հյուսիսի ամենավերջին գյուղում Բավրայում գիշերը գրանցվել է երկու աստիճան ցուրտ: Խոշորացված Աշոցք համայնքի 11 գյուղերում մասնակի բերքի ցրտահարումներ են եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները: Ցրտահարության վնասներն համեմատաբար շատ են Բավրա, Սիզավետ, Սարագյուղ բնակավայրերում:
Հունիս ամսին մարզ ներթափանցած 4 աստիճանի վտանգավորության կարկտաբեր ամպերը, մեկ օր առաջ էլ զրոյի ցածր ջերմաստիճանը վնասել են Բավրա գյուղի տնամերձներում մշակածը։ Հողի մակերևույթին մինչև երկու աստիճան գրանցված ցուրտը կարտոֆիլի ու այլ կուլտուրաների բերքն է շարքից հանել: Ցուրտը միայն տնամերձների բերքը չէ, որ տարել է:
Հիմնականում տուժել են գյուղի ցանքատարածքների այն հատվածները, որոնք մոտ են վրացական սահմանին: Հարևան երկրում նույն օրը ևս ցածր ջերմաստիճան էր գրանցվել, անգամ ձյուն էր տեղացել: Վնասվել են հնդկացորենի ցանքերը: Բավրայում արդեն 5 տարի է` 5 հեկտարից ավելի ցանքատարածքներում հնդկացորեն են մշակում:
Աշոցքի կլիմային հարմարված կուլտուրան ամռան կեսին գրանցված ցածր ջերմաստիճանին չի դիմակայել:
Հայաստանի հյուսիսում՝ Աշոցքում, ամռան կեսին ցրտահարումը, համենայնդեպս վերջին 40 տարում, գյուղացիները եզակի դեպք են համարում: Հիշում են, որ այսպիսի բան մեկ էլ եղել էր 1978թ., անգամ օրն են մտաբերում, որ հունիսի 22-ին այստեղ ձյուն է տեղացել: Աշոցքի օդերևութաբանական կայանի 40 տարվա մասնագետն էլ իր հերթին փաստեց, որ ամռանը զրոյից ցածր ջերմաստիճան շատ է գրանցել:
Աշոցքի օդերևութաբանական կայանում լուսադեմին հողի մակերևույթին ջերմաստիճանը միջինից ցածր է եղել: Տվյալները ֆիքսել են ու հաղորդել կենտրոնին: Բայց գյուղացիները ցրտահարությունից ցանքատարածքները չեն կարողացել պաշտպանել: Լուսադեմի զրոյից ցածր ջերմաստիճանը օրվա երկրորդ կեսին արդեն խիստ փոխվել էր: Բարձր ջերմաստիճանը, սակայն, օգուտ չէ վնասված բերքին: Ամեն դեպքում, կլիմայական նման փոփոխությունները օդերևութաբանները համարում են այս տարածաշրջանին բնորոշ:
Ըստ կայանի կանխատեսումների` առաջիկա 5 օրերին Աշոցքում տեղումներ չեն սպասվում, պարզկա եղանակն էլ հուշում է, որ ջերմաստիճանի նվազում էլի կլինի:
Իսկ հուլիսի երկուսի` զրոյի ցածր ջերմաստիճանի հետևանքով բերքի վնասվածության չափերի մասին տվյալներ 3 գյուղերի վարչական ղեկավարները պատրաստվում էին ներկայացնել մարզպետարանի գյուղվարչություն: Ուսումնասիրությունները վերաբերում են ընդհանուր 17 հա հողատարածքի:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:52 09.07.2025
Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...
16:36 09.07.2025
Հրդեհ Վեդի քաղաքումՀուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...