Շոգը «սպառնում» է շոկոլադին, սուրճին, ալկոհոլին, ձկնամթերքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Շոգը «սպառնում» է շոկոլադին, սուրճին, ալկոհոլին, ձկնամթերքին

16:14 04.08.2019

Կլիմայի գլոբալ տաքացումը ռեալ սպառնալիք է մի շարք մթերքների համար:

Շոկոլադ

Կլիմայի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա կակաոյի ծառերի վրա: Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտություններով զբաղվող մասնագետների կարծիքով՝ մինչև 2050 թվականը չոր ու երկարատև անապատային կլիման կարող է ոչնչացնել կակաոյի ծառերը: Չնայած դրանք աճում են երկրագնդի ամենաշոգ վայրերում, բայց շատ քմահաճ են՝ պահանջում են կայուն բարձր ջերմաստիճան և խոնավություն, առատ տեղումներ, քամուց պաշտպանվածություն և լավ լուսավորություն: Այդ ծառերը կարող են աճել միայն  հասարակածից 20 աստիճան հյուիս կամ հարավ: Այդ պատճառով կակաոյի արտադրությամբ զբաղվում են միայն Արևմտյան Աֆրիկայի երկու երկրները՝ Կոտ դ՝Իվուարը և Գանան: Կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով այդ երկրներում ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4 աստիճանով: Դեռ 2014 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող շվեյցարացի Բարրի Քոլբոտը հայտնել էր, որ շոկոլադը քառորդ  անգամ թանկացել է երաշտի և ծառերի հիվանդության պատճառով:

Այդ քաղցրավենիքի նկատմամբ պահանջարկն անընդհատ աճում է: 2020 թվականին շոկոլադի դեֆիցիտը կարող է հասնել 1 մլն տոննայի, իսկ 2030 թվականին՝ մինչև 2 մլն տոննայի:

Սուրճ

Սուրճի պլանտացիաները ևս կտուժեն կիմայի գլոբալ տաքացումից: 21-րդ դարի վերջին երկրագնդի բնակիչները կհրաժարվեն նաև սուրճից, կարծում են Ավստալիայի կլիմայի հարցերով ինստիտուտի մասնագետները: Համաձայն հետազոտության արդյունքների՝ 2050 թվականին սուրճի պլանտացիաները կիսով չափ կնվազեն: Մոտավորապես 2080 թվականին դրանք գրեթե կվերանան:

Ջերմաստիճանի բարձրացումը կարող է սուրճի պլանտացիաներում սնկային հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: Այդ պայմաններում իրենց շատ «հարմարավետ» են զգում նաև վնասատու միջատները:

Կարտոֆիլ 

Անցյալ տարի Եվրոպային պատուհասած շոգի հետևանքով  կարտոֆիլի բերքատվությունը նկատելի պակասել էր, քանի որ կարտոֆիլն «իրեն լավ է զգում» զով ու մեղմ կլիմայի պայմաննեում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 58 օր ընդհանրապես անձրև չեկավ, կարտոֆիլի բերքը նվազեց 25 տոկոսով:  Դա վերջին 60 տարվա ընթացքում բերքատվության ամենացածր ցուցանիշն էր:

Բրիտանիայում սպառվող կարտոֆիլի 80 տոկոսն աճեցվում է հենց այդ երկրում: Կլիմայի գլոբալ տաքացումը, մասնագետների կարծիքով, կարող է մինչև 2050 թվականը մոտ 4 անգամ նվազեցնել կարտոֆիլի բերքատվությունը:

«Կարող է անհեթեթ հնչել՝ սովորական կարտոֆիլը դելիկատես կհամարվի, եթե գլոբալ տաքացումը չկանխվի»,-  կարծում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները:

Ալկոհոլ

Արևելյան Անգլիայի, Չինաստանի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ ջերմաստիճանի բարձրացումը կկրճատի նաև գարու պլանտացիաները, գարին, հիշեցնենք, գարեջրի հիմքն է:

Ամենավատ կանխատեսումներով՝ առաջիկայում գարեջրի արտադրությունը կնվազի մոտ 16 տոկոսով կամ 29 մլրդ լիտրով։ Գինը կարող է  բարձրանալ, ինչից ամենաշատը կտխրեն Չինաստանի բնակիչները, չէ՞ որ հենց նրանք են համարվում գարեջրի ամենամեծ սիրահարները։

Մոտ 50 տարի անց կարող է վերանալ նաև կոնյակը: Եթե ամռան շոգերը երկարում են, խաղողը հասնում է ցածր թթվայնությամբ և այլևս պիտանի չի լինում կոնյակի արտադրության համար:

Այդ խմիչքի սիրահարներին վստահաբար դուր չի գա կոնյակի փոխված համը, ինչը կնվազեցնի պահանջարկը:

Կոնյակ արտադրողները կկրեն ավելի քան 3.5 մլրդ դոլարի վնաս:

Շոտլանդիայում քաղցրահամ ջրի պակասից կտուժի վիսկիի արտադրությունը:

Բելգիայում գարեջրի արտադրությունն աստճանաբար փոխարինում է գինուն: 2012 թվականին այնտեղ արտադրվել է 300 000 լիտր գինի, իսկ 2015-ին՝ արդեն 1 մլն լիտր:

Ձկնամթերք

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը կարող նվազեցնել ջրում առկա թթվածնի քանակությունը։ Հատկապես խոշոր ձկների չափսերը կփոքրանան․ 2050 թվականին դրանց չափսերը մոտ 25 տոկոսով կկրճատվեն։

Կնվազի նաև որսի ծավալը։ Ձկան որսն, ի դեպ, ամբողջ աշխարհում արդեն 5 տոկոսով նվազել է։ Բացի այդ, օվկիանոսի ջուրն ակտիվորեն կլանում է ածխաթթու գազ և դառնում ավելի թթու, ինչն արգելակում է խեցգետինների ու կակղամորթների պատյանի ձևավորմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

16:50 01.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

16:43 01.07.2025

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահում

16:38 01.07.2025

Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

16:33 01.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

16:25 01.07.2025

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...

Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

16:20 01.07.2025

Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...

BACK_TO_TOP