23:59 04.07.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Համազգային թատրոնի արդեն նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը․
«2015 թվականին Երևանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո ինձ պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: 5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության և վերջինիս կողմից ապօրինություններն այլևս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաև պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը:
2018 թվականի օգոստոսին, 3 տարի տևած դատական քաշքշուկներից և դատական երեք ատյաններով՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարեններով անցնելուց հետո մենք հաղթեցինք ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի մղվող դատը, ևս մեկ անգամ ապացուցելով վարչական ակտի շինծու լինելը:
Հիմա, այս ամենից 4 տարի անց, երբ աջ ու ձախ խոսվում է հեղափոխության ու դրա հետևանքների, տնտեսական հեղափոխության իրականացման, ահռելի ներդրումների, պետական պաշտոնյաների սրտացավության ու բարեխղճության մասին, այ հե՛նց հիմա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցանկանում եմ իրազեկել այն մասին, որ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության և հանցավոր անգործության արդյունքում Երևանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ:
Հիմա բացատրեմ ինչու․ Երևանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1֊ից, այսինքն մայիսի 1֊ից մինչ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ: Ուրբաթ օրվանից զանգահարել եմ Երևանի քաղաքապետարանի մի քանի բաժիններ՝ գնումների վարչություն, քարտուղարություն, անշարժ գույքի կառավարման վարչություն, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարան և այլն:
Երեք օր տևած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզում եմ կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը, մի կերպ գտնում եմ վերջինիս, ու պարզվում է, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերվող որևէ փաստաթուղթ առկա չէ, միակ տեղեկությունը, որ ստանում եմ, դա այն է, որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Եթե Տիգրան Վիրաբյանը բացի պետական սուբսիդավորմամբ գործող թատրոնի, այսինքն պետբյուջեի միջոցով զրոյական տնտեսական ռիսկեր ունեցող կազմակերպության կառավարում իրականացնելուց բացի երբևէ զբաղված լիներ մասնավոր տնտեսական գործունեությամբ, իր վրա կրած լիներ բիզնեսի դժվարությունները, ձախողելու ռիսկերն ու շահույթը մեծացնելու համար ջանք թափած լիներ, կհասկանար, որ յուրաքնաչյուր տնտեսվարողի համար սրճարանային գործունեության հնարավոր 5 ամիսներից 2֊ի կորսուստը պոտենցիալ շահույթի անդառնալի կորուստ է, և հարված Երևանի քաղաքային բյուջեին, հետևաբար քաղաքի խնդիրները շուտափույթ լուծելու հեռանկարին:
Եվ ողջ էս ընթացքում, երբ ես գրում եմ այս ամենը, իսկ Տիգրան Վիրաբյան անունով փողքաղաքպետը խոսում է քաղաքը զարգացնելու մասին, անցնում են ժամերը, և եթե հավատանք այսօր քաղաքապետարանի տված այն խոստմանը, թե մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթից, ապա կստացվի, որ մեկ շաբաթ անց հայտարարված մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողներին կտրվի միջինում 15 աշխատանքային օր, որից հետո մրցութային հանձնաժողովը ևս 10 աշխատանքյաին օր կքննի հայտերը, ապա կհայտարարի հաղթող ընկերության անունը և ևս 10 աշխատանքային օրում կկնքի վարձակալական պայմանագիրը, հետևաբար կստացվի, որ տարածքները շահագործման կհանձնվեն ամենաշուտը 1 ամիս 12 օր անց, այսինքն օգոստոսի 16֊ին, այդ պարագայում որևէ ընկերություն չի գնա նման մեծ ֆինանսական ռիսկի, հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը, ստացվում է, որ տարին կփակվի այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որևէ բարերար տնտեսվարող այնուամենայնիվ համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»:
https://www.facebook.com/nigoyan/posts/2016325415140694
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...