Լուկաշենկոյի նախկին օգնականը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Լուկաշենկոյի նախկին օգնականը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

15:22 05.07.2019

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին օգնական Սերգեյ Ռովնեյկոն 12 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դրանից բացի՝ դատարանի որոշմամբ առգրավվելու է նաև նրա ունեցվածքը։

Ազատազրկումը նախկին պաշտոնյան կրելու է խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում, իսկ ազատազրկումից հետո էլ Ռովնեյկոյին 5 տարի արգելվելու է ստանձնել որևէ պաշտոն կամ ղեկավար դիրք, որ կապված է կազմակերպչական աշխատանքների հետ։

Նախկին պաշտոնյան բռնվել է 200 հազար դոլար կաշառք ստանալու պահին։ Հունիս-հուլիս ամիսներին անցկացված փակ դատավարության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով  կաշառքի ստացման համար, ինչը Բելառուսի օրենսդրությամբ նախատեսում է մինչ 15 տարվա ազատազրկում։

Իր նախկին օգնականի ձերբակալությունը թույլ է տվել անձամբ նախագահ Լուկաշենկոն։ Ազգային անվտանգության ծառայությունը նրա գիտությամբ սկսել է հետևել պաշտոնյային, երբ Լուկաշենկոյին կասկածելի է թվացել պաշտոնյայի ունեցվածքը՝ տասնյակ մեքենաներ, տասնյակ տներ և այլն։ Մի քանի ամիս տևած հետախուզական գործողություններից հետո նրան բռնել են 200 հազար դոլար կաշառք վերցնելիս՝ գումարը ձեռքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

11:57 09.07.2025

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:37 09.07.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...

BACK_TO_TOP