12:55 06.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ:
Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առևտրի ոլորտները:
Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ:
«ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմեպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առևտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաև Իրանի հետ: Հայաստանը GSP և GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ:
«Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երևանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին:
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին21:18 09.05.2025
Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համարՄեքսիկայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […] ...
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտինOpta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...
20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...
19:53 09.05.2025
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցելՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...