09:20 09.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների բոլոր վարորդների համար անհրաժեշտ մասնագիտական և առողջական չափանիշների մասին է, մարդատար երթուղիների լիցենզիաների համար տրվող հստակ չափանիշների, որոնք այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների համար պետք է դառնան միանշանակ կատարման ենթակա։
Անհրաժեշտ է նաև վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի տեխզննության ինստիտուտը։ Հիշո՞ւմ եք, 2011 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը ավտոմեքենաների տեխզննման նոր կարգ էր մշակել, նրա խոսքով ասած` «ֆիկտիվ» իրավիճակին վերջ տալու համար, որով վարորդները «մեկ պատուհանի» սկզբունքով բանկում միանգամից վճարում են գույքահարկը, բնօգտագործման և տեխնիկական զննության վճարները, հատուկ համարակալված կտրոններ ստանում, փակցնում մեքենային:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հաճախ վարորդները, պարզապես համապատասխան գումարը վճարելով, առանց մեքենան տեխզննման տանելու, ստանում են համապատասխան կտրոնը։ Եվ փոխանակ կարգը, վերահսկողությունը խստացներ, որ անսարք մեքենաները փողոց դուրս չգան, ընտրեց ամենահեշտ տարբերակը՝ պարզապես վերացրեց տեխզննության ինստիտուտը։
Եվ այսօր ամեն անսարք մեքենա դուրս է գալիս փողոց` վտանգելով թե՛ վարորդի, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների կյանքը՝ սկսած նրանից, թե ինչ անհասկանալի արտանետումներ կարող են լինել անսարք մեքենաներից, վերջացրած այրված «ԳԱԶել»-ի օրինակով:
Հուսանք` վերջին օրերի վթարները, մեզանից խլված կյանքերը լուրջ ազդակ կհանդիսանան պատկան մարմինների համար, որպեսզի «օրինական ֆիկտիվությունը» վերածեն իրական տեխզննության պահանջների: Ի վերջո, մարդկանց կյանքերը մեզ համար գերագույն արժեք են»:
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...