13:25 09.07.2019
Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել և ամփոփվել են ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
2019 թվականի 1-ին կիսամյակում ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 15 112 938 554 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 38,10 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 606 070 կատարողական վարույթների, այս ցուցանիշը 2018 թվականի համեմատ նվազել է 5,87%-ով: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 578 090, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,15%-ով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 27 980:
Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, բաժիններում առկա խնդիրներն ու ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը կարգադրել է խստագույնս հետևողական լինել ուղղակի վաճառքի ներկայացվող գույքի վաճառքի ողջ գործընթացին և հաշվետու լինել արդյունքների վերաբերյալ:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանը հանձնարարել է ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, պահանջել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ և աշխատել սրտացավությամբ:
Քաղաքացիների հետ տարվող աշխատանքների առումով գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պահանջն անփոփոխ է՝ ծառայությունը պետք է շարունակի բաց և հասանելի աշխատաոճը՝ տեղեկատվության հասանելիություն ապահովելով քաղաքացիների համար, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում տալով սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել ծառայության 2019 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները՝ իր խոսքում նշելով, որ, թեև թվային ցուցանիշները գոհացուցիչ են, այդուհանդերձ նոր նշաձող պետք է դրվի ծառայության առջև և նոր հաջողություններ արձանագրվի:
Հակոբ Հակոբյանը հանձնարարականներ է տվել ծառայության ղեկավար անձնակազմին առաջիկա աշխատանքների իրականացման հետ կապված:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...