17:00 09.07.2019
«Մենք անընդունելի ենք համարում մեր երկրի հասցեին ուղղված վիրավորանքները, մեր քաղաքացիներին ուղղված սպառնալիքներն ու մեր նախագահի հասցեին հնչեցված վիրավորանքները»,- այսօրվա նիստում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են Ռուսաստանի կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ դաշնային օրենքներով նախատեսված հատուկ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է վրացական գինիների և հանքային ջրի ներմուծման արգելքին, ինչպես նաև դրամական փոխադրումների սահմանափակումներին: Պատգամավորների հայտարարությամբ՝ Վրաստան դրամական փոխանցումների բնագավառում Ռուսաստանն առաջատար է: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությամբ՝ վերջին երկու տարիների ընթացքում դրամական փոխանցումների ծավալը 1.5 անգամ ավելացել է և կազմել 641 մլն դոլար:
Վրաստանում հայտարարել են, որ ակնկալում էին ՌԴ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանում: Վրացի վերլուծաբանների համոզմամբ՝ պատժամիջոցներից կարող է հիմնականում տուժել և արդեն իսկ զգալի ֆինանսական վնասներ է կրել տուրիզմի բնագավառը: Վրաստանում չեղարկվել են ռուս զբոսաշրջիկների, շղթայական ռեակցիայով նաև հետխորհրդային շատ երկրների զբոսաշրջիկների հյուրանոցային ամրագրումները: Միայն Աջարիայում չեղարկվել է դրանց 80 տոկոսը: Վնասները զգալի են:
Ըստ վրացի վերլուծաբանների՝ գինիների և հանքային ջրերի նկատմամբ սահմանափակումներն այդչափ զգալի չեն լինի, քանի որ դրանք մրցունակ են և կարող են արտահանվել այլ երկրներ:
12:55 08.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համարԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...
12:47 08.07.2025
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:40 08.07.2025
Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ ՕրահովացՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...
12:35 08.07.2025
Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...
12:31 08.07.2025
Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համարԹուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...
12:24 08.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...