Մինսկում կայացել է Սուրեն Պապիկյանի և Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Մինսկում կայացել է Սուրեն Պապիկյանի և Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հանդիպումը

16:09 09.07.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը տվյալներ են փոխանակել արտաքին առևտրի հաշվեկշռում ապրանքների և ծառայությունների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ։

«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի և Բելառուսի միջև տրանսպորտային հաղորդակցության ձևավորումը, ինչը կխթանի առևտրային շրջանառությունը երկու երկրների միջև:  Ցավոք, մենք չունենք ուղիղ հաղորդակցություն, բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում հնարավորություն կա այն ստեղծելու»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Իր հերթին Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոն ընդգծել է․ «Անկասկած, մենք նույնպես դրանում շահագրգռված ենք, բացի այդ անհարժեշտ է հիմնել դեպի մեր երկրներ և մեր երկրներից դուրս ապրանքների առաքումն ու տարանցիկ փոխադրումներն ապահովող ենթակառուցվածքներ։ Առաջարկում եմ դիտարկել Հայաստանից դեպի Բելառուս և նրա տարածքով տարանցիկ արտահանվող բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրելու հնարավորությունը»։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանում ընթանում է  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը Հայաստանի տարածքով Վրաստանի և Իրանի միջև կհաստատի միջազգային չափորոշիչներին համապատասխան ցամաքային տրանսպորտային ուղի։

«Իրանի սահմանի մոտ` Մեղրու ազատ տնտեսական գոտին դեպի Հայաստան, Իրան և Միջին Արևելք բելառուսական ապրանքների մատակարարման աշխարհագրությունն ընդարձակելու լավ հնարավորություն է ստեղծում»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը

Ա․ Ավրամենկոն իր հերթին առաջարկել է ծանոթանալ «Бремино – Орша», ինչպես նաև «Великий камень» հատուկ տնտեսական գոտիներում աշխատանքային պայմաններին և հետաքրքրվածության դեպքում դիտարկել ռեզիդենտի կամ ներդրողի կարգավիճակով դրանց մասնակցությունը։

Նախարարներն անդրադարձել են նաև օդային տրանսպորտին, որն այժմ ապահովվում է Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ շաբաթական երկու անգամյա կանոնավոր չվերթերով, իսկ ամառային շրջանում (2019թ․ հունիս-սեպտեմբեր) ավելացվել է լրացուցիչ 3-րդ հաճախականությունը։ Այդուհանդերձ, բելառուսական կողմը առաջարկել է քննարկել բելառուսական ավիափոխադրումների, մասնավորապես` զբոսաշրջային փոխադրումների սուբսիդավորման հնարավորությունը՝ այս ուղղության գնային գրավչության ձևավորման նպատակով։

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի վերաբերյալ քննարկումներում առանցքային է համարվել երկու երկրների միջև փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների սահմանաչափը։ Այսպես, բելառուսական կողմը հայկական կողմին առաջարկել է Համատեղ հանձնաժողովի հերթական նիստին քննարկել լրացուցիչ թույլտվությունների տրամադրման հարցը։

Հայկական կողմը նաև իր հետաքրքրվածությունն է արտահայտել ճանապարհային բնագավառում Բելառուսի փորձի վերաբերյալ։ Բելառուսական ճանապարհների կառուցապատման մեջ առկա և օգտագործվող տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով առաջարկվել է կազմակերպել հայկական պատվիրակության այց։

Ավարտին նախարարները պայմանավորվել են պետությունների միջև համակարգված տրանսպորտային քաղաքականության կազմակերպման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, որտեղ կքննարկվեն նախանշված բոլոր հարցերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP