Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ

19:09 11.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը: Պայթյունի հետևանքով մահացել է Վ.Շ.-ն (32 տարեկան):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Կոստանյանը հայտնել է՝ ով է Երևանում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումների պատասխանատուն

18:47 04.05.2024

Հայկ Կոստանյանը հայտնել է՝ ով է Երևանում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումների պատասխանատուն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։ Հետևապես՝ Երևան քաղաքում երեկ տեղացած հորդառատ անձրևներից […] ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

15:09 04.05.2024

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը: Հարց – Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար […] ...

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

14:37 04.05.2024

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը: «Իմ ելույթը «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:30 04.05.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ […] ...

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին

10:26 04.05.2024

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Քեմերոնն ընդգծել է, որ […] ...

BACK_TO_TOP