Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+17.09 oC

Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում. «Ժամանակ»

09:05 12.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը նախօրեին տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վաճառում է իր ունեցվածքը։ Մասնավորապես գրել էինք, որ նա ի թիվս այլ բիզնեսների և տարածքների, վաճառքի է հանել Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատունը։

Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը Սյունիքի նախկին մարզպետի օրինակով որոշել է ամբողջությամբ իր ունեցվածքը հանել երկրից, սակայն ի տարբերություն Սուրիկ Խաչատրյանի՝ նա նոր բիզնեսներ է հիմնում ոչ թե Եվրոպայում, այլ Ռուսաստանում։ Մեզ պատմեցին, որ Աբրահամյանը սկսել է հսկայական ջերմոցներ կառուցել Կրասնոդարի երկրամասում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր

11:57 08.05.2024

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր

Կառավարությունը բուժաշխատողների համար սահմանում է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր: Կառավարության նիստում նախագիծը առողջապահության նախարարն է ներկայացրել՝ այդ դասընթացները համարելով արդիական ու կարևոր, որոնք անհրաժեշտ en բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համար: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ […] ...

Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից

11:39 08.05.2024

Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):   ...

Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

11:25 08.05.2024

Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին […] ...

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:19 08.05.2024

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

10:45 08.05.2024

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: ...

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

23:59 07.05.2024

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […] ...

BACK_TO_TOP