17:40 12.07.2019
«Պաշտոնից հեռանալն այս պահին ամենապարզ որոշումն է, այս պահին գնալը ինձ համար պատասխանատվությունից փախչել է և ոչ թե պատասխանատվություն կրելը: Քանի դեռ չի տրվել չարաշահման մասով հարցերին պատասխան, ես այստեղ եմ և պաշտպանելու եմ բոլոր ոստիկաններին»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Վրաստանի «Առաջին» ալիքի եթերում:
Նա նաև հայտարարել է, որ անձամբ է հրահանգել կրակել ցուցարարների ուղղությամբ, այդ թվում` ռետինե փամփուշտներով: Մինչ այդ թեմայով հարցին ոչ մի պաշտոնյա չէր պատասխանել, բոլորը խուսափում էին պատասխանից:
Գախարիան նշել է, որ որոշակի փուլից հետո բողոքի ակցիան այլևս խաղաղ չէր: Ցուցարարները սկսեցին գրոհել խորհրդարանի շենքը:
«Ես ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել եմ օգտագործել հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ: Ոստիկանության հիմնական պարտականությունն է պաշտպանել պետական կառույցները, օրենքի գերակայությունը և քաղաքացիների անվտանգությունը: Ռետինե փամփուշտները մահացու զենք չեն, դրանք թույլատրվում են օրենքով»,- նշել է նախարարը:
Նա չի բացառել, որ կարող է կիսել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կառավարության նախարար Վանո Մերաբիշվիլիի ճակատագիրն ու հայտնվել բանտում:
«Կյանքում ամեն ինչ հնարավոր է, բայց տեսեք, իրավիճակները տարբեր էին: Իմ գնահատմամբ` այն ժամանակ՝ մայիսի 26-ին, դա խաղաղ միջոցառման համար պատժիչ գործողություն էր, երբ նույնիսկ էվակուացման ուղիները արգելափակվել էին: Այստեղ մենք գործ ունենք այն փաստի հետ, որ բոլոր քաղաքացիները տեսել են, թե ինչպես են հարձակվում ոստիկանների վրա, խլում վահաններն ու նրանց ներքաշում ցուցարարների շարքերը: Ինչպե՞ս կարելի է դրանք համեմատել: Սա միջոցառում էր` կասեցնելու խորհրդարանի գրոհը և պաշտպանելու ոստիկանության և քաղաքացիների կյանքը»,- ասել է Գախարիան:
Նա «լիակատար ֆարս» է անվանել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի ցուցադրած տեսանյութը, որն իբր հաստատում է, թե հունիսի 20-ի գիշերը ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների դեմ այն ժամանակ, երբ իրավիճակը հանդարտ էր և բանակցություններ էին ընթանում իշխանությունների հետ:
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...