Կեցցե՛ Հայաստանը, որ վաղը պիտի գար ու պարզվեց, որ դեռ չի եկել, ասեմ, որ չի՛ էլ գալու․ Հ. Ազոյանի բաց նամակը Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Կեցցե՛ Հայաստանը, որ վաղը պիտի գար ու պարզվեց, որ դեռ չի եկել, ասեմ, որ չի՛ էլ գալու․ Հ. Ազոյանի բաց նամակը Փաշինյանին

10:25 16.07.2019

Դերասան Հովհաննես Ազոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է ուղղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Բաց նամակ #2 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… ինչու բաց նամակ #2 ,որովհետև կա բաց նամակ #1, որը պատրաստ է, բայց դեռ չեմ հրապարակի…

Եվ այսպես, հարգելի պարոն վարչապետ, հեղափոխությունից հետո, ես՝ որպես քաղաքացի, ավարտելով իմ քաղաքացիական սուրբ առաքելությունը, պետականաշինության հետագա գործը պատվով հանձնեցի Ձեզ և իմ բազմաթիվ ընկերներին, ովքեր սիրով անցան պետականաշինության ղեկավարման այդ աստվածահաճո գործին, տարբեր-տարբեր ոլորտներում: Ինչքան ընկերներ, այդքան ոլորտներ, ինչքան ոլորտներ, այդքան ոլորտային պրոբլեմներ… սկզբի օրերին, երբ մատնանշում էի այդ խնդիրները, ստանում էի այսպիսի պատասխան՝ -« էտ սաղ խնդիրները գիտենք այ Հով ջան, կլուծենք-կլուծենք մի անհանգստացի, կարևորը դու քեզ աշխատանք գտի»…))) :

Ես հանգստանում էի այդ պատասխանից և շարունակում էի ապրել ու վայելել արժանապատիվ քաղաքացու՝ արժանապատիվ ճանապարհով արժանացած, իմ արժանապատիվ կյանքը: Հետո անձամբ ինձ հետ տեղի ունեցան դեպքեր, որը բխում է պետական համակարգի վատ կառավարման ձևից: Դրանք շատ են, բայց հիմա կառանձնացնեմ ամենակենցաղային դեպքը…

Հարգելի վարչապետ, Ձեր շատ սիրած Սարյան փողոցում, տուրիստական ամենապիկ ժամին, 4 անհայտ անձիք՝ հասարակական կարգը խախտելով, պրովոկացիոն ձևով, ուզում էին վիճաբանություն սարքել ինձ հետ… իսկ ով ով, Դուք և ես լավ գիտենք պրովոկատոր ու կիսագողական այդ ցեղատեսակին… ցույցերի ժամանակ բազմաթիվ անգամ միասին ականատեսն ենք եղել… այդ ցեղատեսակը մեզ համար ամենամերժելին էր և հուսով եմ… Մի խոսքով դիմեցի ոստիկանություն և անցել է ամսից ավելի, իսկ ոստիկանությունը չի գտնու՜մ դրանց ու չի գտնու՜՜մ: Դրանք չկաաաա՜՜՜ան ու չկան.. ինչևէ … դրանց հերն էլ, թող… իր երեխեքի խերը տեսնի)))) Բայց այստեղ կա մի մեե՜՜՜՜եծ ԲԱՅՑ…

Ինչո՞ւ մեր նոր Հայաստանի՝ ժողովրդին պատկանող իշխանության տակ գտնվող ոստիկանությունը, չի կարողանում պաշտպանել ժողովրդին, ձեր ասած «սևերից»: Միգուցե ոստիկանությունում սևեր կան, կամ սպիտակ ոստիկանները ունեն սև բարեկամներ, կամ սպիտակ ոստիկանները ունեն սպիտակ բարեկամներ՝ ովքեր ունեն սև ընկերներ, կամ ունեն սպիտակ ընկերներ՝ ովքեր ունեն լավ սև ախպոր ախպերներ )))) էտ լավ ախպոր ախպեր պատմությունը ինձնից լավ գիտեք))

Ինչևէ, սա մի փոքրիկ կենցաղային դրվագ էր, որ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ…. Հիմա, երբ տարբեր ոլորտներում տեսնում եմ նմանատիպ խնդիրներ, բարձրաձայնում եմ ու իմ ընկերներից՝ ովքեր հեղափոխությունից հետո անցել են պետականաշինության այդ աստվածահաճո գործին, ստանում եմ այսպիսի պատասխան…-« լավ էլի ախպոր պես, ինձ մի ասա»: Այստեղ ակտուալ է դառնում իմ 1-ին բաց նամակը վարչապետին, որը դեռ կմնա փակ ու իմ սեղանին… ու Աստված չանի, որ մի օր պատասխանատու իմ ընկերները ինձ տան հետևյալ պատասխանը…-«դե մենք մեղավոր չէինք, որ տենց եղավ վերջում»:

Հիմա, պարոն վարչապետ, սիրելի եղբայր, կան ոլորտներ, որոնցով ես հետաքրքրված չեմ ու, եթե այդ ոլորտներում կան նույն՝ ախպոր-ախպեր, ժանրի խնդիրներ, իսկ դուք չեք խիզախում կատարել խորքային բարեփոխումներ, ապա մեր Հայաստանը, որը կե՛ցցե որ վաղը պիտի գար ու պարզվեց, որ դեռ չի եկել. ասեմ, որ չի՛ էլ գալու… Սա ընդունեք, որպես Հովհաննես Ազոյան անունով սրտացավ մի քաղաքացու նախազգուշացում… Ձեզ արդյունավետ աշխատանքային օր եմ մաղթում..․»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP