Կրկին արձանագրվել են քրեակատարողականների գերբնակեցման դեպքեր․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Կրկին արձանագրվել են քրեակատարողականների գերբնակեցման դեպքեր․ ՄԻՊ

11:24 17.07.2019

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ առողջապահության և այլ հարցերում։ Ու որքան էլ կառավարությունը պնդում է այդ խնդրի լուծման մասին, կան նաև գերբնակեցման՝ երբեմն հանդիպող խնդիրներ։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով՝ ընդունելի չէ այն, որ գերբնակեցման հարցը լուծվել է արհեստականորեն՝ համաներմամբ մարդկանց ազատ արձակելու արդյունքում։ Նրա խոսքով՝ նույնիսկ դրանից հետո առանձին դեպքերում հանդիպում են գերբնակեցման դեպքեր՝ ըստ կոնկրետ հիմնարկների ու պահման պայմանների։

Թաթոյանը խնդիրներ ներկայացրեց նաև պահման պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես դեպքեր են լինում, երբ ազատազրկվածը խցում է անցկացնում օրական 23 ժամ՝ դուրս գալով միայն զբոսանքի ժամին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

23:31 01.05.2024

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 60 ցուցարարի է ձերբակալել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ հորդորելով դադարեցնել ուժ […] ...

Ո՞ր ոլորտներում են հաստիքները թափուր մնում և ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները. զրույց «Հեռանկար»-ում

19:49 01.05.2024

Ո՞ր ոլորտներում են հաստիքները թափուր մնում և ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները. զրույց «Հեռանկար»-ում

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը ևս մեկ լավ առիթ է անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին և այս ոլորտում առհասարակ կատարվող փոփոխություններին: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

22:07 30.04.2024

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների  անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Քաղաքապետարանի տեսանյութը՝ «Երիտասարդական» կայարանի արդիականացված լուսավորության մասին

09:29 30.04.2024

Քաղաքապետարանի տեսանյութը՝ «Երիտասարդական» կայարանի արդիականացված լուսավորության մասին

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP