Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+31.09 oC

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույց

19:18 17.07.2019

Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել:

Ըստ գնահատականների` 2018-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ 3 տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: Այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում:
 
Ըստ զեկույցի՝ թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվազեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում:
 
Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:
 
Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավելի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում:
 
Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը:
 
Զեկույցի համաձայն՝ ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար:
 
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար:

Կարևոր փաստեր և ցուցանիշներ՝

  • 2018թ. աշխարհում քաղցած մարդկանց թիվը՝ 821.6 միլիոն (կամ յուրաքանչյուր 9-ից մեկը)
    • Ասիայում՝ 513.9 միլիոն
    • Աֆրիկայում՝ 256.1 միլիոն
    • Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում՝ 42.5 միլիոն
  • Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 20.5 միլիոն (յուրաքանչյուր 7-ից մեկը)
  • Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների քանակը (իրենց տարիքի համար ցածր հասակ ունեցող)՝ 148.9 միլիոն (21.9%)
  • Մինչև 5 տարեկան թերսնված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող)՝ 49.5 միլիոն (7.3%)
  • Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների քանակը (իրենց հասակի համար ավել քաշ ունեցող)՝ 40 միլիոն (5.9%)
  • Գերքաշություն ունեցող դպրոցական տարիքի երեխաների և պատանիների թիվը՝ 338 միլիոն
  • Ճարպակալություն ունեցող չափահասների թիվը՝ 672 միլիոն (13% կամ յուրաքանչյուր 8-ից մեկը)

Իրավիճակը Հայաստանում՝

  • Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 10 տոկոս («Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2018թ.)
  • Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների թիվը՝ 9 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)
  • Մինչև 5 տարեկան թերսնված երեխաների թիվը՝ 4 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)
  • Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների թիվը՝ 14 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP