13:34 19.07.2019
Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում այսօր մամուլի ասուլիս են հրավիրել մեղադրվող կողմի փաստաբանները։
«Հիշեցնեք, որ սպանվել է զինվորականը, տուժել են երկուսը՝ մեկը դանակահարվել է: Ձերբակալվել է 9 հայ, այդ 9-ից 2-ն իրենց ոտքով են եկել, հանձնվել: 5 հոգին մեղադրվում են սպանության հոդվածով: Մինչև ցմահ դատապարտում է սպասվում: Կան նաև խուլիգանության հոդվածով մեղադրվողներ: Մենք հույս չունենք ո՛չ իրենց քննիչների, ո՛չ դատախազության վրա: Նրանք իրենց քաղաքացիներին չեն խղճում, ուր մնաց՝ մեզ»,- ասել է փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ գործի նախաքննությունն օբյեկտիվ չի իրականացվում: Պատճառն այն է, որ ի սկզբանե գործին ազգայնական բնույթ է տվել՝ խեղճ ու կրակ ռուսները սպանվում են գազան այլազգիների կողմից:
Փաստաբանները պնդում են, որ այդ կերպ սոցիալական խնդիրներից շեղում են մարդկանց ուշադրությունը, իրենք արդար քննություն են պահանջում, իսկ Հայաստան գալը որակել են հուսահատ քայլ, քանի որ պատասխանատու բոլոր ատյաններին դիմել են, բայց արձագանք չկա:
«Իրավաբանական գնահատական պետք է տալ արարքին: ՌԴ երկու քաղաքացի իրենց անվայել են պահել՝ կանանց և երեխաների ներկայությամբ, հայերը խնդրել են դուրս գալ: Դուրս հրավիրելը բերել է նրան, որ սկսել են ազգային հողի վրա վիրավորել հայերին, ասել, որ իզուր չեն թուրքերը ոչնչացրել ձեզ, սա իրենց հողն է, ո՞վ են, որ իրենց դուրս են հրավիրել: Բժիշկներ են եղել, հաջորդ օրը եկել են ներողություն են խնդրել իրենց արածի համար: Զինվորականը, որ տեսել է՝ ռուսներ են վիճողները, մոտեցել է, սկսել է կրակել: Նա, ով դանակով հարվածել է զինվորականին, հարվածել է այն բանից հետո, երբ երեք անգամ վիրավորվել է, նրա վրա երեք վնասվածք կա»,- հավելել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 24-ամյա նախկին հատուկ ջոկատայինը սպանվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում, հունիսի 1-ի գիշերը։ Նա «ԲիրՀաուս» բարի մոտ ականատես է եղել երկու խմբերի միջև կռվի, երբ ընկերուհու հետ զբոսնելիս է եղել: Նիկիտան որոշել է միջամտել և գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո նրան դանակով հարվածել են: Հարվածը եղել է սրտի հատվածում: Նիկիտան վազել է 20 մետր և ընկել։ Մահացել է ընկերուհու գրկում:
Փաստաբանները պնդել են, որ սպանություն կատարողը Սերգեյ Խոջանյանը չէ, այլ Հովհաննես Հայրապետյանը, ով ազատության մեջ է: Գործով անցնում են 9 հայեր:
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...