11:04 19.07.2019
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր՝ 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր:
Առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար։ Իսկ երկրորդ համաձայնագրի շրջանակներում միջոցները տրամադրվելու են ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։
Ստորագրման ավարտին ՎՎԲ կողմը ևս մեկ անգամ ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...
17:50 04.07.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցությունՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...
17:46 04.07.2025
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...