12:35 22.07.2019
Հայաստանի զինված ուժերում մասնավոր ընկերությունների կողմից սննդի կազմակերպումն իրականացվելու է 6 ընկերության կողմից, որոնք բոլորն էլ հաղթող են ճանաչվել։ Իսկ ծրագիրը նախատեսվում է իրականացնել զինված ուժերի բոլոր զորամասերում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա տեղեկացրեց, որ պիլոտային է ժամանակահատվածը, ոչ թե բուն ծրագիրը․ դա նշանակում է, որ ծրագիրը կիրականացվի 3 տարի ժամկետով, ինչի արդյունքում հնարավոր կլինի գնահատել, թե որքանով է այն արդյունավետ։ Տոնոյանի խոսքով՝ հիմա՝ առաջին փուլով, այդ համակարգը ներդրվել է 4 ուսումնական զորամասերում, իսկ երբ բոլոր հաղթած կազմակերպությունները միանան աշխատանքներին, արագ-արագ այդ համակարգը կներդրվի բոլոր տեղերում։
Տոնոյանը նաև չհերքեց իր անձնական կապերը սննդի կազմակերպման այս համակարգի աշխատանքներում ներգրավված ընկերություններից մեկի ղեկավարի հետ։ Նա ասաց, որ հենց ինքն է խնդրել զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։
Լրագրողներից մեկը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ ընկերությունը սննդի կազմակերպման փորձ չունի։ Սրան Տոնոյանը պատասխանեց, որ այդ ընկերությունը զբաղվելու է վարչական տեսանկյունից կազմակերպական աշխատանքներով, իսկ բուն սննդի ապահովումն իրականացնելու են այդ ոլորտում մասնագիտացած մյուս ընկերությունները։
Նախարարը խոսեց նաև գների մասին ու ասաց, որ մի կողմից սննդի կազմակերպմանն ուղղվող ֆինանսները մեծանալու են, բայց մյուս կողմից սննդի որակն է շատ բարձրանալու։ Նա դա կապեց նաև այն բանի հետ, որ երբ մասնավոր ընկերություն իրականացնի սննդի կազմակերպումը, այն կկարողանա խուսափել նաև պետական գնումների գործընթացի խրթինությունից։
Ինչ վերաբերում է տեղեկությունների գաղտնիությանը, Տոնոյանն ասաց, որ բոլոր մասնավոր ընկերությունները նախ ԱԱԾ-ում գաղտնիության ռեժիմի պահպանման փաստաթղթեր են ստորագրելու, իսկ մյուս կողմից՝ ոչ մի կազմակերպություն հնարավորություն չի ունենալու տիրապետել ամբողջական ինֆորմացիային։
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...