19:46 22.07.2019
Ղազախստանի նախագահի պաշտոնի առաջարկ ստանալուց հետո Կասիմ-Ժոմարտ Տոկաևը միանգամից չի համաձայնել, խուսափել է այդ պարտականությունը ստանձնելուց։ Այս մասին ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ինքը՝ Տոկաևը։
«Դե, ի՞նչ թաքցնեմ։ Առաջին անգամ ես, իհարկե, եթե չհրաժարվեցի, ապա խույս տվեցի»,- հայտարարել է Տոկաևը։
Այդ զրույցները, ըստ նրա, շարունակվել են օրեր, շաբաթներ, ամիսներ ու նույնիսկ տարիներ։ Այդքան ժամանակ, ըստ ներկայիս նախագահի, նախկին նախագահը նրան պատրաստել է ներկա պաշտոնին։ Նշանակվելուց և ընտրվելուց հետո էլ, ըստ Տոկաևի, իր համար անսովոր է եղել այդ պաշտոնը։
«Առաջինն օրերին որոշակի անսովոր էր։ Հատկապես հանրային միջոցառումների ժամանակ, երբ ասում էին՝ նախագահ, պտտվում, շուրջս էի նայում՝ կարծելով, որ Նուրսուլթան Նազարբաևն է ժամանել։ Բայց գիտեք, ժամանակի հարց է։ Լավ բանին շուտ ես սովորում»,- ասել է Տոկաևը։
Նա նաև ասել է, որ իր համար շատ մեծ հոգս է այդ պաշտոնը, քանի որ պետք է հոգ տանել ամբողջ պետության համար, որ իր տարածքով 9-րդն է աշխարհում։ Բայց դա նաև պատվաբեր աշխատանք է՝ ըստ Տոկաևի։
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԱրեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...
11:25 09.07.2025
Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվելԱռնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...