20:28 22.07.2019
Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը:
Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվեց նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի պինդ ու կայուն: Կարասինն ասաց, որ հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության և շատ ակտիվ են քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում:
Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեց հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Սինանյանը նշեց, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը նշեց, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...