08:25 23.07.2019
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ուսումնասիրում են Դիմիտրով համայնքի Ս․Աստվածածին եկեղեցու պատմությունը, որի արդյունքում պարզել են, որ այդ եկեղեցին եղել է Հայ Առաքելական եկեղեցու Երևանի թեմի մեջ։
«Ազգային արխիվում փաստերի ու փաստաթղթերի մեծ սարի միջից ուսումնասիրում ենք Դիմիտրով համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Գյուղը նախկինում կոչվել է Ներքին Ղոյլասար, ինչը երևում է նաև եկեղեցու պատի արձանագրության մեջ։
Պարզվում է, որ եկեղեցում հայ հոգևորականները մկրտություն ու այլ ծեսեր են կատարել 1865թ.-ից սկսած։
Փաստեր ենք գտել մինչև 1917թ.։
Այս եկեղեցին եղել է Հայ Առաքելական եկեղեցու Երևանի թեմի մեջ»։
Իր հերթին, Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ հետքերով այցելել են Ազգային արխիվ՝ բացահայտելու այդ խնդրի իրական պատկերը:
«Այս հետքերով այսօր այցելեցինք Ազգային արխիվ՝ բացահայտելու այս խնդրի իրական պատկերը և ինչպես խոստացել էինք, փաստերով պատասխանել թե՛ նրանց ովքեր բարձրաձայնել էին խնդրի մասին, և թե՛ նրանց, ովքեր կողքից լսել էին ու շատ հետաքրքիր էր իրենց, արդյոք հայ հոգևորականն ի վիճակի էր ոչնչացնել եղբայրական զգացումներով առլեցուն, դարերով միասնաբար կողք կողքի միմյանց ցավը կիսած ազգի հոգևոր մշակութային արժեքները:
Սկսենք եկեղեցում կատարված մաքրությունից, որն էլ հավանաբար առիթ դարձավ այդ ամբողջ կեղծարարությունների (գոնե այժմ ունեցած փաստարկների վրա հիմնվելով եմ ասում): 2019թ. հուլիսի 13-ին, ձեռնամուխ եղանք Դիմիտրովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքի և ներքին հարդարման և մաքրության, քանի որ այդ տարածքում պետք է սկսեինք ավանդույթ դարձած ամառային բակային հոգևոր ճամբարը, որին մասնակցում են բոլոր նրանք ովքեր ցանկանում են առանց բացառության:
Այդ ընթացքում եկեղեցուց հանվել են տարաբնույթ եկեղեցուն ոչ հարիր իրեր՝ դագաղի վրայի խաչեր, Ջոկոնդայի, մերկ տղամարդկանց և նույն թղթի հակառակ երեսին պատկերված սրբապատկերներ, որն արդեն իսկ սրբապղծություն է և Հայ Առաքելական եկեղեցու կանոնների համապատասխան ոչ հարիր եկեղեցում գտնվելու համար, կոտրված արձանիկներ և խաչեր, մի խոսքով բոլոր այն իրերը, որոնք ավելորդ էին եկեղեցում, իսկ այն սրբապատկերներն ու խաչերը, որոնք իրենցից արժեք էին ներկայացնում, դասավորվել են մի արկղի մեջ և պահվել հենց այդ եկեղեցում, ինչպես նաև եկեղեցում են կախված բոլոր այն սրբապատկերները, որոնք ես այդտեղ կախված եմ տեսել դեռևս 7 տարի առաջ, երբ եկել եմ այդտեղ ծառայության:
Կուզեմ ասել նաև այս հարցի շուրջ, որ ասորի եկեղեցին իր ծիսական կյանքում և գրեթե առհասարակ սրբապատկերներ չի գործածում, այլ միայն խաչ, ուստիև, ես չէի կարող ոչնչացնել իրենց արժեքավոր իկոնաները, իսկ ներսում կախված են բացառապես ուղղափառ ոճի նկարներ: Այնպես որ, չի ոչնչացվել ոչ մի արժեքավոր իր:
Իսկ հիմա անցնեմ եկեղեցու պատկանելիությանը:
Ինչպես փոխանցում են մեզ Ազգային արխիվի ծխամատյանները կամ չափաբերականներ, որոնց մեջ հստակ նշվում է, որ Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գրանցված է Հայոց Լուսավորչական Երևանի թեմի կազմում, այսինքն՝ նախկինում էլ այս տարածքները, ինչպես այսօր, եղել են Արարատյան Հայրապետական թեմի կազմում:
Ըստ առաջին հիշատակության՝ Ներքին Ղոյլասար են այցելել երկու հայ քահանաներ 1846թ. սկսած և կատարել են այդ գյուղում բնակվող հայերի հոգևոր ծիսական արարողությունները, քահանաները եկել են Իմանշալու՝ ներկայիս Մխչյան, և Թոխանշալու՝ ներկայիս Մասիս գյուղերից: Այդ քահանաները նույնպես ծառայել են իրենց իսկ գուղերում եղած Սուրբ Աստվածածին եկեղեցիներում:
Առաջին հիշատակությունը, որ եկեղեցում կատարվել է Մկրտություն դա եղել է 1865թ., իսկ քահանան եղել է Տեր Ղազար քահանա Տեր Վարդանյան, որին փոխարինել է Տեր Արիստակես քահանա Տեր Վարդանյանը մինչև 1917թ. , որն էլ վերջին հիշատակություն է ծխամատյանների մեջ, այսինքն 1865-1917թթ. առանց դադարի գործել է Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Կառուցման արձանագրության մեջ հիշատակվում է, որ 1862 կամ 1868թթ, ինչու կամ, քանի որ 2-8 հստակ չի երևում, սակայն հստակ է, որ գործել է 1865-ից, կառուցողն էլ եղել է ժամագործ Հակոբը, երեցի կամ իրցի որդին, իսկ վերանորոգման մեջ ասվում է, որ վերանորոգվեց Ներքին Ղոյլասարի եկեղեցին Հովագիմ Տեր Վարդանյանի կողմից, որն էլ հավանավար եղել է տեղի քահանաների սերունդից, քանի որ նրանք էլ են Տեր Վարդանյաններ, իսկ այդ շրջանում գրեթե բոլոր քահանաների որդիները դառնում էին քահանաներ, ու չի բացառվում որ Հովագիմ Տեր Վարդանյանն էլ էր քահանա կամ գոնե քահանայի որդի:
1913թ. կա ևս մի հիշատակություն, ըստ որի՝ Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին այն եկեղեցիների ցանկում էր, որ չուներ անշարժ կալվածք, 1880թ. մի հիշատակության մեջ էլ այդ գյուղի երեսփոխանը, որը նաև հայ քահանա էր, պարգևատրվել է լանջախաչով:
Այսպիսով՝ այս պահին մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը արձանագրեցինք այստեղ և կարծում եմ, որ չի լինի ուրիշ չբացահայտված հարց:
Կից ներկայացնում ենք նաև փաստաթղթերի որոշ լուսանկարներ:
Հարկ եղած դեպքում կներկայացնենք 2012-2019թթ. մեր կողմից կատարված աշխատանքներ այդ եկեղեցում»:
Մեկ այլ գրառմամբ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանն անդրադարձել է եկեղեցու ճարտարապետական ոճին․
«Ներկայացնում ենք Դիմիտրովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական ոճի մասին:
Եկեղեցական ճարտարապետության մեջ առհասարակ ընդունված է մի քանի տեսակ ճարտարապետական ոճ:
1. Բազիլիկա ՝ միանավ, այսինքն առաստաղը հարթ և գերաններով է լինում սովորաբար այս տեսակ ճարտարապետական ոճը, քանի որ համեմատաբար ավելի հեշտ է կառուցելն ու ծախսը քիչ է:
2. Բազիլիկա՝ եռանավ, այսինքն ներսի սյուները քարից են լինում և քարե երեք կամարներով միմյանց միացած:
3. Բազիլիկա՝ գմբեթավոր, սա իր տանիքին ունենում է գմբեթ, որը սովորաբար իբրև հիմք ունենում է իր համար եկեղեցու ներսի չորս սյուները, սակայն կարող է ունենալ գմբեթ, որն ավելի շատ ռոտոնդա է, այսինքն տանիքի վրա, առանց ներսից բացվածք ունենալու, այլ իբրև զանգակատուն է հաճախ ծառայում: Այսպիսին է եղել Դիմիտրովի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ ծխամատյաններում եղած կնիքի, որի վրա պատկերված է եկեղեցին և անունն էլ գրված է, սակայն սովետական կարգերի ժամանակ հավանաբար այդ գմբեթը քանդել են:
4. Խաչաձև և կենտրոնագմբեթ եկեղեցի, այս ոճի եկեղեցիներն առհասարակ հատակագծով խաչաձև են, իսկ գմբեթն էլ կենտրոնում է վեր խոյանույմ չորս սյուների վրա հիմնվելով:
Ահա այսպիսին են մեր եկեղեցիների ճարտարապետական ոճերը, և ամբողջ աշխարհում կտեսնենք և՛ այս թվարկվածները, և՛ նաև հաճախ այդ երկրներին բնորոշ ճարտարապետությամբ:
Իսկ ասել, որ այս եկեղեցին խաչաձև չէ, այլ բազիլիկա, ուրեմն ասորական է, ապա ճիշտ չէ, ինչպես ներկայացրեցինք վերևում:
Ներկայացնենք Դիմիտրովի Սուրբ Աստվածածին եկեղեցում 2012-2019թթ. իրականացված աշխատանքները.
1. Նորոգվել է խորանը և երեսպատվել՝ պահպանելով բոլոր նախկին չափսերն ու ձևը, որի համար իր բարերարությունն է արել նյուն գյուղի բնակիչներից մեկը՝ ազգությամբ ասորի:
2. Փոխվել են պատուհանները, խորանի բարերարություն անողի հարազատներից մեկի կողմից:
3. Նախկինում եղած վարագույրի համար նախատեսվածին համապատասխան պատրաստված հիմքերի վրա պատրաստվել, կարվել և կախվել է խորանի վարագույրը, որի համար իր բարերարությունն է արել երևանաբնակ հայուհիներից մեկը:
4. Համայնքի կողմից կատարվել է հանգանակություն Սուրբ Սեղանի պատրաստման համար համայնքապետ Արման Իոնանովի նախաձեռնությամբ, որն ամբողջացել է երևանաբնակ վարագույրի համար բարերարություն արած հայուհու կատարած նվիրատվությամբ:
5. Մանկավարժական համալսարանի շրջանավարտների կողմից կատարվել է եկեղեցու կենտրոնական մուտքի դռան և ճաշու գրակալի նվիրատվություն:
6. Գնվել են եկեղեցական որոշակի սպասք և գրականություն ասորի և հայ բնակիչների կատարած նվիրատվությամբ:
7. Կատարվել է հայկական ձեռագործ գորգի նվիրատվություն Դիմիտրով գյուղի հայ բնակիչներից մեկի կողմից:
8. 2015թ. համայնքապետ Արման Իոնանովը և ավագանին որոշում են ընդունել, որով Դիմիտրովի Սուրբ Աստվածածին եկեղեցին իբրև սեփականություն նվիրատվության կարգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է տրվել:
Ասենք նաև որ այս համայնքը շատ խաղաղ և համերաշխ միմյանց նկատմամբ մեծ սեր ունեցող և երբևէ եկեղեցիների մեջ տարբերություն չդնող համայնք է եղել և վստահ եմ , որ կշարունակի այդպես մնալ Աստուծո օգնությամբ և օրհնությամբ: Մաղթանքս է, որ սիրենք միմյանց: Ինչպես որ տարբերություն չի դրվել ու չի դրվում շինարարական աշխատանքների մեջ, բարերարություն անելու հարցում, այդպես նաև հոգևոր կյանքի մեջ, թե՛ եկեղեցի այցելելու և թե այնտեղ աղոթքի կանգնելու հարցում:
Կից ներկայացնում ենք նաև իրականացված աշխատանքների նկարները»:
13:45 18.06.2025
Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...
13:41 18.06.2025
ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումըԱզգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...
13:35 18.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ ...
13:27 18.06.2025
ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տրվել է հանձնարարական ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է. «Բայց ես տվել […] ...
13:17 18.06.2025
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի […] ...
13:11 18.06.2025
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արմեն Աբազյանին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու պատճառի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ Արմեն Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ […] ...