09:05 24.07.2019
ԱՄՆ Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։
Հանդիպման հաշիվը խաղի 10-րդ րոպեին բացել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը՝ իրացնելով 11 մետրանոցը: Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը 24-րդ րոպեին կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը:
Lacazette converts penalty. 1:0 to the Arsenal against Real Madrid. Nacho got a red card for a handling the ball on the line in the buildup. #afcpic.twitter.com/sZP2GaKnHt
— AfcVIP⁴⁹ (@VipArsenal) 23 июля 2019 г.
Here’s a look at the Aubameyang goal! You don’t have to be an Arsenal fan for the Auba Laca duo to be your favorite in football ?#afc #COYG pic.twitter.com/BztKaR5oC4
— Locked On Arsenal (@LockedOnArsenal) 23 июля 2019 г.
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը: Գոլերի հեղինակներ են դարձել Գարեթ Բեյլը՝ 56-րդ րոպեին, ու Մարկո Ասենսիոն՝ 59-րդ րոպեին:
Gareth Bale goal Vs Arsenal ?? pic.twitter.com/qHbGxi176d
— Tottenham Tickets (@TicketTottenham) 24 июля 2019 г.
Asensio with a great goal. Typical Asensio goal!
pic.twitter.com/q1yVXhxs9k— jak (@jakkrm) 24 июля 2019 г.
Հաղթողին որոշելու համար թիմերն անցել են հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի անցկացմանը։
«Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ վրիպել են՝ 5-ից:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 75-րդ րոպեին:
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...