17:50 24.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու նպատակով դեռեւս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի բովանդակային եւ տեխնիկական հարցերը պետք է համապատասխանեցնել անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենսդրական պահանջներին: Հանդիպման ընթացքում այս խնդրի մասին հատուկ ընդգծել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018-2019թթ ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20.000 երեխա, որոնցից 10.000-ը՝ Երևանում, 10.000-ը՝ մարզերում:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը նախատեսում է նաև դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ներկայացնելով կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, մասնավորապես նշել է համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցը և ընդգծել, որ հիվանդությունների կանխարգելումը առաջնային նշանակություն ունի ԿԳՄՍ նախարարության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել համագործակցության հուշագիր` ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաև բժշկական ուղղվածության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները:
Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական և կազմակերպչական հարցերի:
Նշենք, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունը (ՀԱՆ) իր գործունեության ավելի քան 27 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է շուրջ 25 բարեգործական ծրագրեր՝ տրամադրվելով ակնաբուժական բարձրորակ ծառայություններ ՀՀ բոլոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքների բնակչությանը:
Համագործակցելով Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) հետ` Հայաստանում մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագիր ներդնելու և նորարարական լուծումներով ծրագրեր իրականացնելու նպատակով ներկայումս գործարկվում է «Ավետիս» հարթակի ներդրման փորձնական ծրագիրը:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...