00:00 25.07.2019
Հերթական օպտիկական խաբկանքը նորից իրարանցում է առաջացրել համացանցում: Այս անգամ Մարտին Բարդայի Тwitter-ում տեղադրած տեսանյութն է դարձել բանավեճերի առարկա: Տեսանյութի հեղինակը նկարահանում է սև լարից պատրաստած քառակուսին, բայց երբ նա շրջանցում է քառակուսին և նկարահանում է արդեն հակառակ կողմից, այն վերածվում է շրջանագծի:
Բայց օգտատերերին մոլորեցնելը այդքան էլ հեշտ չէ: Որոշ հետազոտություններից հետո պարզվել է հետևյալը. այս էֆեկտը կոչվում է «ոչ միանշանակ գլանային պատրանք», և այն առաջին անգամ կիրառել է մաթեմատիկոս Կոկիչի Սուգիհարան: Պատրանքի ամբողջ էությունը նրանում է, որ տեսանյութում երևացող առարկան և՛ քառակուսի է, և՛ միաժամանակ շրջան է, ուղղակի գտնվում է տարբեր հարթություններում:
Երբ առարկան շրջվում է իր կլորավուն կողմով, ապա մարդու ուղեղն այն ընկալում է որպես շրջան, քանի որ այդպես հարմար է մարդու ուղեղին:
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
22:27 16.08.2025
Այդ փաստաթղթերից 4-ը չենք տեսել․ Արամ Մանուկյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին«Հեռանկարը» հյուրընկալել է «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումներին, ստորագրված փաստաթղթերին։ Այդ փաստաթղթերը հուսադրո՞ղ են, թե մտահոգիչ, ինչպե՞ս կողմնորոշվել կարծիքների տեղատարափի մեջ։ «Վերջնական եզրակացություն անելը շատ դժվար է, քանի որ խութերն ու հարցականները ավելի շատ են, քան կոնկրետ որոշումները։ Իսկ մենք կարո՞ղ ենք ամփոփիչ վերլուծություն անել, եթե այդ փաստաթղթերից […] ...
22:12 16.08.2025
Իսրայելի բանակը օգոստոսի 17-ից կրկին թույլատրելու է Գազայի հատված վրաններ տեղափոխելըԻսրայելի պաշտպանության ուժերը օգոստոսի 17-ից կրկին կթույլատրեն Գազայի հատված ժամանակավոր բնակության համար նախատեսված վրանների և այլ իրերի մուտքը, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Կիրակի օրվանից սկսած՝ ՄԱԿ-ի և միջազգային մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ, Գազայի հատված կրկին կթույլատրվի վրանների և ժամանակավոր բնակության համար նախատեսված այլ իրերի մուտքը Քերեմ Շալոմ անցակետով», – գրել է Էդրին արաբերեն […] ...
21:36 16.08.2025
Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին, սակայն այն պայմանով, որ դա կապված չլինի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երաշխիքների նման ձևաչափը առանց Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության կհամապատասխանի Ռուսաստանին։ Ավելի վաղ CNN-ը հայտնել […] ...
21:17 16.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 469 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 28.6 կմ խորության վրա։ Ավերածությունների, տուժածների մասին չկան տեղեկություններ: ...