ԱԱԽ քարտուղարը խոսել է արտագաղթի ցուցանիշների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

ԱԱԽ քարտուղարը խոսել է արտագաղթի ցուցանիշների մասին

16:09 26.07.2019

ՀՀ կառավարությունը մեկ տարվա ընթացքում կմշակի ազգային անվտանգության նոր ռազմավարություն: ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ դրանում հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու արտագաղթի դեմ պայքարը:

«Արտագաղթի ամենամեծ ազդեցությունը բանակի վրա է, և մենք փորձում ենք հասկանալ, թե որն է դրա լուծումը: Բազմաթիվ քննարկումներ են եղել վարչապետի գլխավորությամբ, բայց արտագաղթի կողքին կա մեկ այլ խնդիր՝ ծնելիության պակասը: Մենք պետք է կարողանանք մեծացնել ծնելիության մակարդակը»,- ասել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը միաժամանակ ասել է, որ արտագաղթի ցուցանիշները վերջին մեկ տարում ավելի քան 35 անգամ նվազել են, սակայն դա դեռևս գոհացուցիչ չէ: Նոր ռազմավարությունում արտագաղթի դեմ պայքարը կլինի հատուկ ուշադրության կենտրոնում, մանավանդ որ Լիբանանից ներգաղթի միտում են տեսնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:24 09.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

19:16 09.07.2025

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

19:09 09.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […] ...

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

19:00 09.07.2025

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։ Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։ ...

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

18:54 09.07.2025

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

18:48 09.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […] ...

BACK_TO_TOP