Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական 2 հոդվածով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական 2 հոդվածով

12:00 31.07.2019

ՀՀ ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007 թվականին ընկերոջը որպես վարորդ,  իսկ 2012 թվականին նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում:

Նրանք, սակայն, մինչև 2017 թ. հոկտեմբերը փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այդ հանգամանքը թաքցնելու և նրանց ընտանիքներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահագրգռությունից ելնելով՝ համայնքի ղեկավարը կազմել է բովանդակությամբ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ ընկերոջ դեպքում 2007-2017 թթ., իսկ եղբոր պարագայում՝ 2012-2017 թթ. ժամանակահատվածներում նրանց աշխատանքի հաճախելու և աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում որպես վարորդ ձևակերպված անձի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին աշխատավարձի տեսքով անհիմն դուրս են գրվել շուրջ 8.7 մլն, իսկ որպես ջրագծի հսկիչ ձևակերպված եղբոր անունով՝  ավելի քան 6.5 մլն ՀՀ դրամ գումարներ, որոնք փաստացի վատնման եղանակով հափշտակվել են համայնքի բյուջեից:

«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2019 թ. փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա 2019 թ. մայիսի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Շամլուղ համայնքի նախկին ղեկավար Լ. Բ.-ի նկատմամբ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

2019 թվականի հունիսի 6-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հետագա նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 18-ին փաստական հանգամանքների փոփոխմամբ որոշումներ են կայացվել Լ. Բ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Առաջադրված մեղադրանքում Լ. Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և վերականգնել է համայնքին պատճառած ընդհանուր՝ 15.231.651 ՀՀ դրամ վնասը»,- նշված է հաղորդագրության մեջ:

2019 թվականի հուլիսի 18-ին Լոռու մարզի Շամլուղ համայնքի աշխատակազմի նախկին քարտուղար Ս. Բ.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մասով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման մասին ՀՀ օրենքի ընդունման հիմքով:

2019 թվականի հուլիսի 25-ին Լ. Բ.-ին դատի տալու միջնորդությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի դատախազությունում ստացվել է  թիվ 55 151 619 քրեական գործը:

2019 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, իսկ քրեական գործը ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP