21:15 31.07.2019
Բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի ուսումնական բազայի հիմքի վրա հուլիսի 31-ին անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Ցուցադրական պարապմունքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Անդրադառնալով ցուցադրական պարապմունքների նշանակությանը՝ բանակի հրամանատարը կարևորել է դրանք առաջիկա ուսումնաշրջանում առաջադրված խնդիրների կատարման համատեքստում` խորհուրդ տալով ուսուցանվող կազմին առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունը մարտական պատրաստականության համալիր միջոցառումների իրականացման հարցում, միատեսակ և նաև, ըստ անհրաժեշտության, ոչ ստանդարտ մոտեցումներ ձևավորելու առումով:
Հատուկ ուսումնական տեղամասերում, ըստ ոլորտային խմբերի, ցուցադրվել են այնպիսի գործնական պարապմունքներ, ինչպիսիք են զորամասի հերթապահի և անձնակազմի գործողությունները` մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման ժամանակ, աշխատանքների կազմակերպումը անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, գործողություններ նստեցման շրջաններում, թիկունքային ապահովման որոշ առանձնահատկություններ և այլն:
Պարապմունքների կարևորությունը նաև նրանում է, որ ցուցադրված բոլոր թեմաներn ուղղակի առնչվում են հաջորդ կիսամյակի ուսումնամարտական խնդիրներին և, լինելով փոխկապակցված մեկը մյուսին, բոլոր պաշտոնատար անձանց կողմից պահանջում են համակարգված մոտեցումներ: Վերջում, ի մի բերելով արդյունքները, Աբրահամյանը հանձնարարել է միավորումների և զորամասերի հրամանատարներին, նման պարապմունքներ կազմակերպել նաև ենթակա ստորաբաժանումների հետ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2707792595919760&id=373037329395310
14:24 10.07.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...
14:20 10.07.2025
Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարովԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով: Այս մասին հաղորդում EFE-ն։ Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15 թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։ Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` […] ...
14:14 10.07.2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ ՊեսկովԿրեմլը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, և Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է […] ...
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...