23:21 31.07.2019
Գոյություն ունի ԴՏՏ-ի մե՞կ, թե՞ 2 գերեզմանոց: Այս հարցի շուրջ այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի քաղաքապետարանում լսումներ են անցկացվել, որի նախաձեռնողը ԲՀԿ-ն էր:
SHANTNEWS.am-ը մի քանի անգամ անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող ԴՏՏ կոչվող թունաքիմիկատի գերեզմանոցին, որտեղ 1000 տ-ից ավելի թունաքիմիկատ է թաղված, և տեղի բնակիչներn իրենց մտահոգությունն են հայտնել, քանի որ գերեզմանոցը բաց հատվածներ ունի և տեղացիները ինքնազգացողության վատացում են ունենում` չհաշված թունաքիմիկատի այլ վտանգները:
Խնդրի բարձարաձայնումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԴՏՏ-ի գերեզմանոցի խնդրով զբաղվելու համար հանձնաժողով ձևավորելու առաջարկ էր արել քաղաքապետին ու նաև խոստացել, որ կլինեն բաց լսուներ այդ թեմայով: Թեև խոստացած ժամանակից քիչ ուշ, բայց լսումները կայացան:
Քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում բաց լսումներ անցկացվեցին:
Էրեբունու գերեզմանոցը նույնիսկ քարտեզի վրա նշված չէ: Շատերն այն շփոթում են Նուբարաշենի գերեզմանոցի հետ, ասում են տեղի բնակիչները:
Լսումների ընթացքում հարցն այդպես էլ պատասխան չստացավ: Որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, գնալ և տեղում տեսնել երկու գերեզմանոցների տարածքները: Մանրամասները՝ տեսանյութում:
14:24 10.07.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...
14:20 10.07.2025
Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարովԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով: Այս մասին հաղորդում EFE-ն։ Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15 թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։ Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` […] ...
14:14 10.07.2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ ՊեսկովԿրեմլը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, և Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է […] ...
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...