Հայաստանում օգտատերերի 2,16%-ը ենթարկվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

Հայաստանում օգտատերերի 2,16%-ը ենթարկվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների

12:05 01.08.2019

Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է վնասաբեր ծրագրերի այն  դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։
Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի  4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, և Ադրբեջանում՝  2,95% և 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 905 174 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 95 845-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։
Ըստ փորձագետների՝ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

13:57 10.07.2025

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

13:48 10.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...

Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս Էնրիկե

13:45 10.07.2025

Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

13:37 10.07.2025

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

13:28 10.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...

Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

13:20 10.07.2025

Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

Յուրի Ջորկաեֆի որդին՝ Օան Ջորկաեֆը տեղափոխվել է Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Սանրեմեզե»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը շվեյցարական «Պարադիսոն» էր։ Օան Ջորկաեֆը 2024/25 մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ։ Կիսապաշտպանը խաղացել է նաև «Ռապերսվիլ-Յոնայում», «Կրինսում» ու «Սենտ Միրենում»։ ...

BACK_TO_TOP