14:38 01.08.2019
Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ ստեղծել են «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ն:
«Սա մի հարթակ է, որը կարող է լինել կապող օղակ հեռարձակողների ու օրենսդիր կամ այլ մարմինների միջև: Այժմ միավորվել է 15 հեռարձակող, սակայն մենք բաց ենք, կարող են միանալ նաև մյուսները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ասոցիացիայի նախագահ Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանն առանձնացրեց խնդիրներից մի քանիսը: Նրա խոսքերով՝ լինում են դեպքեր, արտերկրում օգտագործում են հայկական հեռուստաընկերությունների արտադրանքն առանց թույլտվության, մինչդեռ տվյալ արտադրանքի սեփականատերը գումար է ծախսել, որ ունենա արդյունք:
Ասոցիացիայի ստեղծման նախաձեռնողներից է նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության իրավաբանի կարծիքով՝ այսպիսի հարթակ պետք է ստեղծվեր դեռ 25 տարի առաջ, որ հեռարձակողները չբախվեին այնպիսի խնդիրների, որոնց առաջ այսօր կանգնել են: Իրավաբանը որպես օրինակ նշեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը մշակվել է առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկման:
Սիմոն Ֆարմանյանի խոսքերով՝ նախագծի վերաբերյալ քննարկումներին չմասնակցելու պատճառն էլ գուցե հենց համատեղ մարմին չունենալու բացն է եղել:
«Պետք է բարձրացվեին բոլոր հարցերը, դրանք որպես խնդիր ձևակերպվեին, հետո սկսեինք, ենթադրենք, միջազգային փորձի ուսումնասիրում, տեղայնացում, դրա հիման վրա առաջարկեինք լուծումներ: Գուցե նման բան արել են, ես չգիտեմ, բայց առանց մեզ հետ շփվելու չեմ կարծում, որ կարողանային պատշաճ իրականացնել: Մենք մշակենք օրենք, շատ լավ բաներ գրենք, եթե ի կատար չի ածվելու կամ ի կատար ածվելուց հետո շատ վատ հետևանքներ է բերելու, դա ոչ մեկին պետք չէ: Հենց սրա մասին է խոսքը: Մինչև իրավաբանը նստի, օրենքը գրի, պետք է համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն՝ լավ, այս օրենքը գրեցինք, մասնավոր մուլտիպլեքսը ստեղծվելո՞ւ է, թե՞ չի ստեղծվելու, մրցակցային ի՞նչ խնդիրներ են առաջանալու»,- նկատեց «Շանթ» հեռուստաընկերության իրավաբանը:
Ըստ նրա՝ հասկանալի չէ, թե այս օրենքն ինչ խնդիրներ է լուծելու:
18:44 17.06.2025
Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...
18:39 17.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...