23:09 05.08.2019
Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի մշակույթի տան մի հատվածը վերածվել է պատմաերկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում են գյուղի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների զարդեր, խեցեղեն, զենքեր ու այլ արժեքավոր գտածոներ։Թանգարան ստեղծելու գաղափարը գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանինն է: Նա մեկ հարկի տակ է հավաքել համագյուղացիների նվիրած եզակի ցուցանմուշներն ու գտածոները, որոնք վկայում են գյուղի՝ հին բնակավայր լինելու մասին :
Սպանդարյանում պահպանվող սեպագիր արձանագրությունը Հայաստանի տարածքում գտնված Մենուայի որդի Արգիշտի թագավորի քարեղեն գրություններից մեկն է: Ռազմական բովանդակության այս արձանագրությունը վկայում է այն մասին, որ ներկայիս գյուղը հիմնվել է նախկին թագավորանիստ բնակավայրի ավերակների վրա:
Որ բնակավայրը եղել է արքաների ու ցեղապետերի նստավայր, արձանագրությունից բացի, վկայում են նաև գյուղի տարածքից հայտնաբերված եզակի ու յուրօրինակ գտածոները, որոնք պահվում են Սպանդարյան գյուղի Կուլիանի թանգարանում:
Հազվագյուտ գտածոների կողքին թանգարանում ցուցադրվում են նաև վաղ շրջանի բրոնզեդարյան զարդեր՝ թևնոցներ ,մազակալներ, որոնք ժամանակին եղել են կանանց ու աղջիկների արդուզարդի անբաժան մասը: Սպանդարյանցիները հայտնաբերել են հողային աշխատանքների ժամանակ: Եզակի ցուցանմուշներից են նախշազարդ գոտին ու բրոնզե հայելին:
Վերականգնվել ու թանգարանի ցուցանմուշ է դարձել նաև բրոնզե այն թասը, որը ժամանակին օգտագործել են միայն իշխանավորները: Գտածոն հայտնաբերվել է տորներով, որոնք նույնությամբ մասնագետներն ամրացրել են, վերականգնել նախկին տեսքը:
Կուլիանի թանգարանի ամեն մի ցուցանմուշ իր պատմությունն ունի: Արժեքավոր է նաև քքրեղենը, որը գյուղացիները հայտնաբերել են գերեզման փորելու ժամանակ:
Թանգարանի մի առանձին հատվածում էլ ցուցադրվում են տարբեր ժամանակներում կիրառված զենքեր, տեգեր, կացիններ ու տարբեր չափերի սվիններ: Եզակի է նաև փոքրիկ թանգարանի մի հատվածում ցուցադրվող գյուղի կենցաղն ու կոլորիտը:
Թանգարանի տնօրենը Ազգային արխիվից գյուղ է տեղափոխել չափաբերական մատյանների կրկնօրինակները, որոնք նախկինում փոխարինել են քաղաքացիական կացության ակտերին, իսկ դրանք գրանցելու իրավունք ունեցել են միայն գյուղի քահանաները:
Կուլիանի թանգարանում 500 ցուցանմուշ է պահվում, այն որևէ կարգավիճակ չունի: Սեփական նախաձեռնությամբ ստեղծված կենտրոնում ցուցանմուշների պահպանությամբ զբաղվում են ոչ մասնագիտական մոտեցմամբ, բայց հրաժարվում են իրենց գյուղի տարածքում հայտնաբերված նմուշները հանձնել պետական պահպանության:
Թանգարանը սպանդարյանցիները համարում են իրենց գյուղի այցեքարտերից մեկը, դեռ նոր ցուցանմուշներով համալրման են սպասում: Այլ բնակավայրերում ապրող սպանդարյանցիները խոստացել են իրենց մոտ պահվող գտածոները նվիրել: Հյուրերի պակաս ևս չունեն: Վեց ամսում 1000 այցելու են ունեցել:
17:42 06.08.2025
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում17:35 06.08.2025
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...
16:52 06.08.2025
«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։ ...