Բերդավանի պոմպակայանը դարձվել է մասնավոր սեփականություն. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Բերդավանի պոմպակայանը դարձվել է մասնավոր սեփականություն. հարուցվել է քրեական գործ

11:52 05.08.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում:

Սակայն հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված, Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումն ապահովող պոմպակայանը, դրա շինություններով և գույքով հանդերձ, ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցման 23.12.2009թ. վկայականում նշվել է որպես ինքնակամ շինություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում Բերդավան համայնքում  ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի բարելավման ներդրումային ծրագրերի շրջանակներում նույն պոմպակայանի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որի ծախսը կազմել է ընդհանուր 86 մլն. 885 հազ. դրամ: Դրանից 82մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքների շինարարության շահագործման վերաբերյալ Բերդավան և Կողբ համայնքների ղեկավարների կողմից 2011թ. օգոստոսին ստորագրվել են փաստագրման ակտեր:

Պարզվել է նաև, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մերժվել է «Բերդավանի» պոմպակայանի սեփականության իրավունքները գրանցելու պահանջներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 14.10.2013թ. դիմումը, ինչի կապակցությամբ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն հետագայում նոր քննության փուլում առանց հիմնավորումների հրաժարվել է հայցապահանջից:

Նշված վարչական գործի քննությանը զուգահեռ՝ 24.09.2015թ. ընդդեմ «Հայջրմուղկոյուղի», հետագայում նաև «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ի և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի (նախկին անվանումը) դատարան է դիմել  վերոնշյալ ՍՊԸ-ն՝ խնդրելով ՓԲԸ-ին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասից:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, պոմպակայանի, որպես ինքնակամ շինություն կադաստրի գրանցումները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն 08.09.2017թ.-ին քաղաքացիական գործի շրջանակներում հակընդդեմ հայց է հարուցել` ընդամենը խնդրելով պոմպակայանի համար սահմանել անվճար մշտական սերվիտուտ։

ՀՀ կառավարության 06.04.2017թ. որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Բերդավանի պոմպակայանը, վարձակալության իրավունքով հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Չնայած այդ հանգամանքին՝ Կողբ համայնքի ղեկավարը 2018թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ օրինական է ճանաչել ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա որպես ինքնակամ կառույց նշված պոմպակայանն իր շինություններով: Այդ և մյուս ինքնակամ կառույցները օրինականացնելու դիմաց ՍՊԸ-ն վճարել է 200.600 ՀՀ դրամ և 2018թ. նոյեմբերին գրանցել իր սեփականության իրավունքը:

Այսպիսով, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` 2015-2019թթ. ընթացքում որևէ գործուն միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի, որպես ինքնակամ շինության, կադաստրի գրանցումները վիճարկելու, դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ: Իսկ Կողբ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2011թ. օգոստոսի 1-ին ստորագրելով Բերդավանի պոմպակայանում 82 մլն. 083 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանքների ավարտման վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտը, այսինքն տեղյակ լինելով դրա ինքնակամ կառույց չլինելու մասին` 12.11.2018թ. որոշմամբ այն, որպես ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց, ճանաչել է օրինական: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված պոմպակայանը, ճանաչվել է որպես ՍՊԸ-ի սեփականություն՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով՝ 2016թ.-ին առանց հիմքերի հրաժարվել են Բերդավանի պոմպակայանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշումը վիճարկելու հայցից և հետագայում որևէ միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի այլ անձանց իրավունքի գրանցումները անվավեր ճանաչելու ուղղությամբ` առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

16:17 28.06.2025

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:06 28.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

16:00 28.06.2025

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

BACK_TO_TOP