#դեմեմբռնությանը. ՄԻՊ-ը սկսում է ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

#դեմեմբռնությանը. ՄԻՊ-ը սկսում է ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ 

12:24 05.08.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով:

Պայքարելով կանանց նկատմամբ բռնության և  ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն:

Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝

·         իրազեկման միջոցառումներն ուղեկցել #դեմեմբռնությանը կոչով և ամուր ու համերաշխ ընտանիքի օրինակով պատրաստված «Ֆեյսբուքի» շրջանակի (frame) տարածմամբ.

·         hայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Երևանի և մի շարք մարզային կանգառներում տեղադրել վահանակներ, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ (այս մասին պատրաստվել է ուղեցույցային հատուկ տեսանյութ)

·         ընտանիքում սիրո ու համերաշխության կարևորության վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.

·         «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի իրազեկման վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.

·         Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն բուկլետների տարածում ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ.

·         ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ բրայլյան գրով տպագրված բուկլետների տարածում շահագրգիռ անձանց շրջանում.

·         ընտանիքում բռնության վերաբերյալ հարցերով Պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով անհրաժեշտ կոնտակտային տվյալների վերաբերյալ մշակված տեղեկատվական թերթիկի տարածում գրախանութներով, որոնց վրա առկա նկարն ակտիվանում է Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ.

·         Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակված՝ ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն ուղեցույցների տարածում.

·         Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների համար ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն մշակված գրպանի ուղեցույցների տարածում.

·         կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումներ Գեղարքունիքի մարզում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ինչպես նաև իրազեկման միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների ներկայացում:

Իրազեկման միջոցառումներն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

16:17 28.06.2025

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

BACK_TO_TOP