Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.93 oC

Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

18:00 05.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ»,- ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին, բարեմաղթանքներ հղել նրանց ծնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի հաջորդ կանգառը Խնձորեսկի գյուղապետարանն էր, որտեղ նրանց ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և նրա տիկինը զրուցել են բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։ Ապա գյուղապետարանի բակում տեղի է ունեցել «Կինը կժով» շատրվանի բացման հանդիսավոր արարողությունը, ներկայացվել են ցուցադրական ելույթներ։ Վարչապետը ծաղիկներ է դրել  Արցախյան պատերազմի նահատակների հուշակոթողին և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին նվիրված հուշակոթողին։

Վարչապետ Փաշինյանը նաև այցելել է Սպարապետի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Խնձորեսկում անցկացվող էքսպո-ցուցահանդես, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

Հալանդը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»

08:00 14.05.2025

Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

BACK_TO_TOP