Աննախադեպ հնարավորություն ԵԼ խմբային փուլ դուրս գալու համար. այսօր կկայանա «Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո» հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Աննախադեպ հնարավորություն ԵԼ խմբային փուլ դուրս գալու համար. այսօր կկայանա «Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո» հանդիպումը

14:44 06.08.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է վրացական «Սաբուրթալոյի» հետ: Շատ մասնագետների կարծիքով՝ հայկական ակումբին աննախադեպ լավ հնարավորություն է ընձեռվել պատմական արդյունք գրանցելու համար:

Եթե հաջողվի հաղթահարել վրացական թիմի արգելքը, ապա Եվրոպա լիգայի փլեյ-օֆում «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)  – «Նոմե Կալյու» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ: Ակնհայտ է, որ թե «Սաբուրթալոն», թե փլեյ-օֆում մեր հավանական մրցակիցներն ամենևին էլ անհաղթահարելի չեն:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում վրացական ակումբը հաղթել է մոլդովական «Շերիֆին»՝ առավելության հասնելով ընդհանուր 4:3 հաշվով: Երկրորդ փուլում վրացիներն ընդհանուր 0:5 հաշվով զիջել են Զագրեբի «Դինամոյին» ու հայտնվել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մինչխաղային ասուլիսի ժամանակ խոսել է թիմի վրա գործող հոգեբանական ճնշման մասին: «Արարատ-Արմենիայից» միայն հաղթանակ են սպասում, ու սա կարող է խանգարող հանգամանք լինել ու ճնշել Մինասյանի տղաներին: Շատերը հիշեցնում են, սակայն, որ Հայաստանի հավաքականի հետ նա մեկ անգամ չէ, որ նման իրավիճակում է եղել, այժմ էլ Մինասյանը կարող է կարգավորել բոլոր հարցերը:

Եթե «Արարատ-Արմենիան» հաղթահարի այս և հաջորդ արգելքը, ապա երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ հայկական ակումբը դուրս կգա Եվրոպա լիգայի խմբային փուլ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP