Ջրամբարներում լողալը վտանգավոր է. բժշկական խորհուրդներ՝ վարակներից զերծ մնալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Ջրամբարներում լողալը վտանգավոր է. բժշկական խորհուրդներ՝ վարակներից զերծ մնալու համար

22:42 25.08.2019

Ջրամբարներում լողալը շատ վտանգավոր է, հատկապես՝ հիմա, երբ առկա է կլիմայի գլոբալ տաքացման վտանգ: Դրա հետևանքով ջրամբարներում բազմանում են վտանգավոր միկրոօրգանիզմներ: Այս մասին գրում է Medicalxpress պորտալը:

Մահացու վտանգավոր բակտերիաներից մեկը՝ Vibrio vulnificus-ը, հանդիպում է աղի ջրամբարներում, մասնավորապես՝ Մեքսիկական նեղուցում: Այն հայտնի է՝ որպես «մսակեր» բակտերիա. դա կարող է առաջացնել արյան վարակում: Հատկապես պետք է զգույշ լինեն երիկամային քրոնիկ անբավարարությամբ և իմունիտետը թուլացնող հիվանդություններով տառապող մարդիկ:

Վտանգավոր են նաև ուղեղն ախտահարող Naegleria fowleri ամեոբաները, որոնք հանդիպում են քաղցրահամ ջրերում: Դրանք անվնաս են, երբ հայտնվում են ստամոքսում, քանի որ ստամոքսահյութը նրանց սպանում է, բայց վտանգավոր են, երբ հայտնվում են քթում:

Cryptosporidium-ը ևս վտանգավոր միկրոօրգանիզմ է: Այս բակտերիան առաջացնում է ստամոքսի խանգարում: Նրա համար սարսափելի չէ անգամ քլորացված ջուրը: Երեխաները հաճախ են այդ բակտերիայից տուժում, երբ լողում են լողավազանում:

Ֆլորիդայի նահանգային առողջապահական դեպարտամենտը 2017 -2018 թթ. ընթացքում վտանգավոր բակտերիաներով վարակվելու ավելի քան 90 դեպք է գրանցել, որոնցից 20-ը՝ մահացու: 2019-ի սկզբից վարակներ հայտնաբերվել են 10 մարդու օրգանիզմում:

Վարակներից  խուսափելու համար մասնագետները խորհուրդ  են տալիս՝ չլողանալ, եթե մարմնի վրա կան քերծվածքներ, միջատների կծած հետքեր, բաց վերքեր, ջուրը մտնել հատուկ կոշիկներով, որպեսզի չվնասվեն ոտքերը: Սուզվել կարելի է միայն՝ քթին սեղմակ ամրացնելով, լողալուց  հետո ուշադրություն դարձնել մաշկին. եթե կա ցան կամ  այլ արտասովոր նշաններ, դիմել բժշկի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

16:50 01.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

16:43 01.07.2025

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահում

16:38 01.07.2025

Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

16:33 01.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

16:25 01.07.2025

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...

Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

16:20 01.07.2025

Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...

BACK_TO_TOP