Հայուհուն ուզում են արտաքսել Եգիպտոսից «շատ բաց» պորտապարի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Հայուհուն ուզում են արտաքսել Եգիպտոսից «շատ բաց» պորտապարի համար

13:12 09.08.2019

Եգիպտոսում ազգությամբ հայ պարուհու՝ Սոֆինար Գրիգորյանի նկատմամբ դատական գործ է հարուցվել: Պարուհին, ով հայտնի է Սոֆինազ (Sofinaz) անունով, մեղադրվում է «այլասերման դրդելու մեջ»: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, պատճառը լողափերից մեկում Սոֆինազի պարային կատարումն է եղել: Պորտապարի ժամանակ նրան է միացել բիկինիով մի աղջիկ, որի հետ Սոֆինարը պարային մի քանի շարժում է կատարել:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Եգիպտոսի գրաքննության խորհուրդը մեղադրել է պարուհուն այլասերման դրդելու մեջ: Սոֆինազը նշել է, որ ինքը մշտապես հետևել և պահպանել է էթիկայի նորմերը, երբեք չի պարել մերկ, իսկ պարի ժամանակ իրեն միացած աղջկա գործողությունների համար պատասխանատու չէ:

Եթե մեղադրանքը հաստատվի, ապա Սոֆինազը կարող է մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտվել, որից հետո նրան կարտաքսեն երկրից:

Նշենք, որ 2015 թվականին նա դատապարտվել էր կես տարվա ազատազրկման և վճարել 15000 եգիպտական ֆունտ  (մոտ 900 դոլար) տուգանք այն բանի համար, որ պարի ժամանակ կրած զգեստը նման է եղել Եգիպտոսի դրոշին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

13:20 29.06.2025

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

13:10 29.06.2025

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

13:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

Հունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP