10:41 12.08.2019
Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգան: «Արսենալն» առաջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն՝ 0-1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»: Գոլի հեղինակ է դարձել Օբամեյանգը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը: 84-րդ րոպեին նրան փոխարինել է Գաբրիել Մարտինելին:
Whoscored վիճակագրական կայքը հանդիպման ամենացածր գնահատականը տվել է Մխիթարյանին: 37-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել: Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, մեկ անգամ հաջող դրիբլինգ է կատարել, երկու անգամ հաղթել է մենապայքարում, փոխանցումների ճշգրտությունը կազմել է 73%: Այս ամենի դիմաց Whoscored-ը Մխիթարյանին գնահատել է 6․4:
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...
19:46 20.06.2025
Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորինԿամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...
19:42 20.06.2025
Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՏոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...