11:40 22.09.2017
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում այս անգամ ներկայացրել է, թե որ երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել իր գործով քննության ընթացքում: Ուսումնասիրելով իր գործի՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հավաքած նյութերը՝ նա ուշադրություն է դարձրել օտար երկրների հետ նրանց նամակագրությանը, որոնց Ադրբեջանը դիմել է «բլոգեր Լապշինի հանցագործությունների» հետաքննության հարցում օգնության խնդրանքով: Լապշինը նշում է, որ Ադրբեջանը դիմել է 8 երկրի՝ Բելառուսին, Ռուսաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Իսրայելին, Թուրքիային և Իրանին: «Երկրների ցանկից արդեն կարելի է ապշել, քանի որ ի՞նչ կապ ունի այստեղ 2011 թվականին Ղարաբաղ այցելության հետ Մոլդովան կամ Իսրայելը»,- գրել է Լապշինը՝ նշելով, որ թերևս, ինչպես պարզ է դարձել իր նախկին գրառումներից, խելամիտ իմաստ փնտրել հարկավոր չէ: Լապշինը թվարկել է, թե ինչ տեղեկատվություն են այդ երկրները տրամադրել Ադրբեջանի հարցումներին: Երկրները, որոնք Ադրբեջանին ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրել, երեքն են՝ Իսրայելը, Ռուսաստանը և Իրանը: Ընդ որում՝ Իսրայելը և Իրանն Ադրբեջանին անգամ չեն պատասխանել, իսկ Ռուսաստանը պատասխանել է, որ հարցումը պատշաճ կերպով չի տրամադրվել: Երկու երկիր սահմանափակվել է կարճ ֆորմալ պատասխաններով. Մոլդովան և Թուրքիան տեղեկացրել են երկրից իր մուտքի և ելքի մասին: Երեք երկիր, Լապշինի խոսքով, Ադրբեջանին տրամադրել է հնարավորինս ամեն տեսակի տեղեկատվություն, անգամ այնպիսի տեղեկություններ, որոնք նրանցից չէին էլ խնդրել: «Բելառուսը տրամադրել է մուտքի և ելքի մասին տեղեկություններ, ինչպես նաև փաստաթղթեր Մինսկի մեկուսարանից: «Ուկրաինան՝ քաղաքացիության ստացման մասին տեղեկություն, անձնական տվյալներ, մուտքեր և ելքեր, հարևանների արձագանքներ՝ հաշվի առնելով, որ ես երբեք չեմ ապրել Ուկրաինայում»,- գրել է Լապշինը: Վրաստանը տեղեկություններ է տրամադրել հայ-վրացական սահմանի բոլոր հատումների, այդ թվում՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանը հատող և Լապշինին անծանոթ տասնյակ անձանց մասին տվյալներ, Բաթումում բնակարանի գնման մասին փաստաթղթեր, մուտքի և ելքի, Bank of Georgia-ում բանկային հաշվի մասին տեղեկություններ: Լապշինը գրել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության հարցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են այն երկրները, որոնք Ադրբեջանից նավթ և վարկեր են ստանում: «Կարծում եմ նաև, որ Հայաստանի (և բոլոր մյուս երկրների) քաղաքացիները, որոնք Վրաստանում անշարժ գույք են գնում, պետք է հաշվի առնեն, որ ամբողջ տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ երկրներին, ընդ որում՝ առանց ձեր իմացության»,- գրել է նա:
Վահագն
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...
09:30 16.05.2025
ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետոՊաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...
09:20 16.05.2025
Ֆլիկը խոսել է «Ռեալի» նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։ «Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, նաև այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա […] ...