Ինչո՞ւ է հատուցումների մասին օրենքը վերաբերում միայն Մարտի 1-ի, այլ ոչ նաև Սարի թաղի կամ Իջևանի դեպքերին. Քոչարյանի պաշտպանի տեսակետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Ինչո՞ւ է հատուցումների մասին օրենքը վերաբերում միայն Մարտի 1-ի, այլ ոչ նաև Սարի թաղի կամ Իջևանի դեպքերին. Քոչարյանի պաշտպանի տեսակետը

15:15 14.08.2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչը հերթական անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Այս անգամ լրագրողների հետ է հանդիպել Հայկ Ալումյանը: Նա նշել է, որ հունիսի 27-ին փաստաբանական խմբի կողմից միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը մինչ օրս չի քննվել: Ալումյանի խոսքերով՝ դատարանը հետևյալ պատճառաբանությունն է տվել. Դավիթ Գրիգորյանը չի կարող քննել միջնորդությունը, քանի որ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ: Փաստաբանները դիմել են ՄԻԵԴ, և սա արդեն  7-րդ գանգատն է: Այնուհետև Ալումյանը պատասխանել է հարցերի: Մասնավորապես հարց է հնչել, թե ի՞նչ կարծիք ունի նա Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և տուժածներին հատուցում տրամադրելու օրենքի մասին:

«Ընդհանրապես, երբ որ պետությունը մեկին վնաս է պատճառում, կամա թե ակամա, դիտավորյալ կամ անզգուշությամբ, ապա վատ չէ, որ պետությունն ունի օրենք, որով պարտավոր է մարդուն հատուցել: Վատ է, երբ որ դա արվում է ընտրովի: Ինչո՞ւ մենակ մարտի 1-ի դեպքերը»,- պատասխանել է Ալումյանը:

Փաստաբանն օրինակ է բերել, թե ինչու նույն օրենքը չի վերաբերում Սարի թաղի կամ Իջևանում վերջերս գրանցված դեպքերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

14:40 17.08.2025

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

14:22 17.08.2025

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:57 17.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...

BACK_TO_TOP