11:59 15.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour մրցաշարը: Հիշեցնենք՝ արագ շախմատի մրցումներից հետո Լևոն Արոնյանն առաջատարն էր, սակայն կայծակնային շախմատի առաջին օրվա պարտիաներից հետո շախմատիստը զիջել էր դիրքերը: Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ օրն Արոնյանն ավելի լավ հանդես եկավ: Նա տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն և 4 խաղ ավարտեց ոչ-ոքի: Վերջնարդյունքում, հաշվի առնելով նաև արագ շախմատի մրցաշարի արդյունքը, Արոնյանը հավաքեց 22 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինացի Դին Լիժենը, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է։ Երկու շախմատիստների ակտիվում էլ 21․5 միավոր է։
Սենթ-Լուիսի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար, որից 37․5 հազարը կտրվի հաղթողին: Grand Chess Tour-ի՝ դասական շախմատի հաջորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-30-ը, դարձյալ Սենթ-Լուիսում։
22:46 14.06.2025
Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքերՀունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...