21:39 17.08.2019
«Ինչպես մի անգամ մեր Գլխավոր շտաբի պետն էր ասել, մեր սահմանը կենդանի օրգանիզմ է, և ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, կարող են լինել նաև տարբեր դեպքեր: Ադրբեջանն իրեն հարիր դրսևորման ձևերով մշտապես փորձում է լարել իրավիճակը սահմանին, լինում են կրակոցներ ու, ցավոք, վիրավորներ ու զոհեր ենք ունենում, և այդ լարված վիճակը կարող է տևել ընդամենը մեկ ժամ, և ասել, որ սահմանին լարվածություն կա, այդքան էլ տեղին չէ», – սահմանին տիրող իրավիճակի մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ վերջին օրերի լարվածությունից հետո հիմա վիճակը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքուվ գտնվում է մեր զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ, և անհրաժեշտության դեպքում կլինեն արժանի հակահարվածներ:
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ամառային զորակոչին ու նշել, որ զորակոչը կազմակերպվել ու անցել է՝ ըստ նախատեսված պլանի, վերջնական ամփոփ տվյալներ կներկայացնի Պաշտպանության նախարարությունը ձմեռային զորակոչից առաջ, բայց ինչպես յուրաքանչյուր զորակոչին, այս անգամ ևս եղել են բողոքարկումներ, որոնք համապատասխան հանձնաժողովի կողմից դարձել են քննության առարկա:
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...
21:51 31.07.2025
Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթողՄիջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...
21:38 31.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջանՄիացյալ Նահանգները և Չինաստանը գտնվում են ռազմավարական կայունության շրջանի շեմին, երկու երկրների միջև լիարժեք առևտրային բախումը վնասակար կլինի ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Մենք մտնում ենք ռազմավարական կայունության շրջան։ Ի վերջո, մենք ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է […] ...
21:20 31.07.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Շտապ օգնություն (Պարոնյան փ. 40) և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, Սարի Թաղ 5-10 […] ...
21:09 31.07.2025
Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման»: ...