Փոքր դպրոցների մեծ ծրագիր. հաջորդ տարի զրոյից կկառուցվի 21 նոր դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.89 oC

Փոքր դպրոցների մեծ ծրագիր. հաջորդ տարի զրոյից կկառուցվի 21 նոր դպրոց

13:19 20.08.2019

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել վերանորոգվող դպրոցների ծրագիրը, նշել է, որ մեկ ամիս առաջ մի նախագիծ են ընդունել, որով լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացնելու: Համաշխարհային բանկի միջոցներով 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները սկսվել են, խնայված միջոցներով ավելացել է ևս մեկը: Նա զեկուցել է նաև, որ հաջորդ տարի փոքր դպրոցների մեծ ծրագիր ունեն. 21 փոքր դպրոցներ կկառուցվեն զրոյից:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ի՞նչ է լինելու նախկին շենքերի ճակատագիրը, Հարությունյանը պատասխանել է, որ դրանք ենթակա են քանդման:

«Խարխուլ վիճակում են, ցանկը հրապարակվել է, մյուս տարի կիրականացվի: Նախարարությունում ասացին, որ սա աննախադեպ ծավալի նախագիծ է»,- ասել է Հարությունյանը:

Փաշինյանը նկատել է.

«Դպրոցը հո մենակ շենք չէ՞, բովանդակություն էլ է, մենք խնդիր ենք տեսնում, հեռավոր գյուղերում պատշաճ մակարդակի կրթություն ապահովելու հարց կա, ո՞նց ենք պատկերացնելու, ի վերջո հեռավար կրթությո՞ւնն է մեր նպատակը, թե՞ այլ լուծումներ ունենք, թե՞ կամավորների միջոցով կրթություն ապահովելն է, մեխանիզմը ո՞րն է»:

Նախարարը ներկայացրել է, որ տարբեր մոդելներ կան: Դրանցից մեկը հետևյալն է.

«Կա կենտրոն Երևանում կամ որևէ մարզում, մասնագետները հավաքվում են, ունենում են տեխնիկական հնարավորություն՝ կապվելու այն դպրոցների հետ, որտեղ կա ուսուցչի կարիքը, և տվյալ դասաժամին տեսակապի միջոցով իրականացնում են ուսուցումը»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

09:46 16.05.2025

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

09:40 16.05.2025

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված ​​չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...

Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտոր

09:34 16.05.2025

Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտոր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...

ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետո

09:30 16.05.2025

ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետո

Պաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...

Ֆլիկը խոսել է «Ռեալի» նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին

09:20 16.05.2025

Ֆլիկը խոսել է «Ռեալի» նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։ «Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, նաև այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա […] ...

FT. Ուկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել զենք գնելով

09:14 16.05.2025

FT. Ուկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել զենք գնելով

Ուկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել՝ զենք պատվիրելով անվստահելի մատակարարներից։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) պարբերականը։ Հրատարակությունը հրապարակել է իր հետաքննության արդյունքները, որոնք հիմնված են եղել Ուկրաինայի կառավարության փաստաթղթերի արտահոսքի և «գնումների ոլորտի պաշտոնյաների, զենքի վաճառողների և հետախույզների հետ տասնյակ հարցազրույցների վրա»։ Ինչպես նշվում է հոդվածում, երրորդ անձանց միջոցով և կասկածելի […] ...

BACK_TO_TOP